Բախտակիցներ Ֆրանսիա / Հոլանդիա 2009, 39min.
Պրոդ./ռեժ./մոնտ.` Նորա Մարտիրոսյան, սցենարի հեղինակներ` Նորա Մարտիրոսյան, Վիրժինի Լովեռն, օպերատոր` Արտակ Մարգարյան, Ժան-Ռընե Լորան, կոմպոզիտոր` Սիլվեն Գրու, հնչյունային ձևավորողներ` Ադրիեն Դեշարն, Սիլվեն Գրու
Նրբաշուք կինը, բանջարեղենն ու միրգը կեղևելուն զուգընթաց, կեղևում է և իր աշխարհացրիվ գերդաստանի պատմությունը: Մշտական ժպիտը դեմքին` նա անցնում է իր և ծնողների, ինչպես նաև սրանց հոգածության տակ գտնվող բազմաթիվ եղբայրների ու քույրերի դեգերումների յոթ դրվագներին: Անձնական պատմությունը զուգահեռներ ունի հասարակական նշանակալից փոփոխությունների հերթագայության հետ. մենք լսում ենք ռուսական հեղափոխությունից հետո Սանկտ Պետերբուրգից նրա պապի ու տատի փախուստի մասին, ապա` տեղափոխվում եղբոր մոտ` Մարոկկո: Այնտեղ է մնացել մայրը զավակների հետ, երբ ամուսինը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվել է Ֆրանսիայի համար: Կինը թվում է մենակ, բայց ոչ միայնակ, և կարծես թե վայելում է իր հուշերը:
| Մարտիրոսյան, Նորա Նորա Մարտիրոսյան (ծն. 1973, Երևան)
1990-1996 թթ. ուսանել է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է գեղանկարչի և գծանկարչի վկայագրով: 1997-2001 թթ. ուսումը շարունակել է Ամստերդամի Ռիթվելդ ակադեմիայի լսատեսողական բաժնում` որակավորում ստանալով տեսողական արվեստների ոլորտում: 2001-2003 թթ. ուսանել է Լը Ֆրենուայում, Ժամանակակից արվեստի ազգային ստուդիայում (Ֆրանսիա), ինչպես նաև Ամստերդամի տեսողական արվեստների թագավորական ակադեմիայում (Նիդեռլանդներ):
Ֆիլմացանկ
Վեց այցելություն (2002), Արագած (2003), Միջանցահովիկ (2003), Ժամադրություն անծանոթի հետ (2004), Ճանապարհային ֆիլմ (2004), 1937 (2007), Բախտակիցներ (2009)
|