VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին

Ֆրանսիա
2009, 113min.

Պրոդյուսերներ` Կլոդի Օսար, Քրիս Բոլզլի, Վերոնիկա Զոնաբենդ, ռեժիսոր` Յան Կունեն, սցենարի հեղինակ` Քրիս Գրինհալ, օպերատոր` Դավիդ Ունգարո, կոմպոզիտոր` Գաբրիել Յարդ, նկարիչ` Մարի-Էլեն Սյուլմոնի, հնչյունային ձևավորող` Վենսան Տյուլի, մոնտաժող` Աննի Դանշե
Դերերում. Մեդս Միկելսեն, Աննա Մուգլալիս, Ելենա Մորոզովա

"Շանզելիզե" թատրոնում Իգոր Ստրավինսկու "Սրբազան գարնան" պրեմիերան է: Բեմադրությանը ներկա Կոկո Շանելը դյութված է: Բայց հեղափոխիչ ներկայացումը խիստ նորաշունչ է և արմատական. հանդիսատեսը սուլում է ու ծաղրում: Վերահաս անկարգություններն անխուսափելի են: Ստրավինսկին անմխիթար է: Յոթ տարի անց, արդեն հարուստ, մեծարված ու հաջողակ Կոկո Շանելը կրկին հանդիպում է Ստրավինսկուն` գրպանը դատարկ մի փախստականի, որը ռուսական հեղափոխությունից հետո տարագիր է Փարիզում: Նրանք միանգամից հրապուրվում են իրարով: Կոկոն առաջարկում է Ստրավինսկուն` Գարշի իր առանձնատունն օգտագործել աշխատելու համար, և վերջինս երեխաների ու թոքախտավոր կնոջ հետ իսկույն տեղափոխվում է այնտեղ: Այսպիսով, երկու ստեղծագործ հսկաների միջև սկիզբ է առնում բուռն ու կրքոտ սիրային պատմություն:

Արտադրող ընկերություն

Eurowide Film Production
39 rue des Jeuneurs 75002 Paris
Tel.: (33 1 71 18 28 80)
Fax: (33 1 71 18 28 81)
Email: Helen@eurowide.fr

Կունեն, Յան

Յան Կունեն (ծն. 1964, Ուտրեխտ, Նիդերլանդներ)
Ավարտելով Նիսի դեկորատիվ արվեստի դպրոցը, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժները, որպես օպերատորի օգնական և ռեժիսոր աշխատել է մի շարք տեսաֆիլմերի և վավերագրական ժապավենների վրա: 1989-ին ուշադրություն է գրավել "Ժիզել Կերոզեն" ֆիլմով, որն Ավորիազի ֆանտաստիկ կինոյի փառատոնում Մեծ մրցանակի է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ: 1990-ականների սկզբին արդյունավետորեն աշխատել է գովազդի ոլորտում և նկարահանել մեծ ճանաչում գտած ևս երկու կարճամետրաժ` "Vibroboy"-ը և "Վերջին Կարմիր գլխարկը"` Էմանյուել Բեարի մասնակցությամբ: 1996-ին ասպարեզ է հանել իր առաջին խաղարկային ֆիլմը` յուրահատուկ ու դաժան "Դոբերմանը"` Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ: Ապա ճանապարհորդել է Մեքսիկայում և Պերուում` խորանալով այս երկրների տեղական մշակույթի մեջ: 2004-ին վերադարձել է մեծ էկրան "Բլուբերի" պսիխոդելիկ վեսթերնով, որը Ժան-Միշել Շառլյեի և Ժան Մոբյուս Ժիրոյի հայտնի կոմիքսի էկրանացումն է` դարձյալ Վենսան Կասելի գլխավոր դերակատարմամբ: Կենտրոնական Ամերիկայի ավանդական բժշկության ուսումնասիրությունը նույն տարի շարունակել է "Այլ աշխարհներ" վավերագրական ֆիլմով: Այնուհետև մուտք է գործել մի նոր աշխարհ իր "99 ֆրանկ" կատակերգությամբ, որը կծու երգիծանք է գովազդի աշխարհի մասին, ըստ Ֆրեդերիկ Բեգբեդերի բեսթսելերի:

Ֆիլմացանկ
Ժիզել Կերոզեն (1989), Պայթուցիկի դար (1990), Կապիտան X (1994), Vibroboy (1994), Վերջին Կարմիր գլխարկը (1996), Դոբերման (1997), Ապօրինածիններ (2002), Բլուբերի (2004), Այլ աշխարհներ (2004), Դարշան. գրկախառնություն (2005), 99 ֆրանկ (2007), 8 (ՙՓանշին Բեկայի պատմությունը՚ նովելը, 2008), Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 14 18:30Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 17 19:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation