Սուրբ ծնունդը հայրիկի հետ Մեծ Բրիտանիա 2008, 12min.
Պրոդյուսեր` Սարա Թիրնի, ռեժիսոր` Քոնոր Մքքորմաք, օպերատոր` Բեքի Բել, կոմպոզիտոր` Թեո Ուեյվուդ, հնչյունային ձևավորող` Ջեյմի Թալբաթ, մոնտաժող` Մեթ Միչ
23-ամյա Էյջեյն ընտանիքի հետ նախապատրաստվում է Ծննդյան տոնին և իրենց ութերորդ երեխայի աշխարհ գալուն: Ֆիլմը պատկերում է, թե երիտասարդն ինչպես է տքնում կատարել հայրական պարտականությունները` հիշելով իր ծանր մանկությունը և ընդառաջ գնալով անորոշ ապագային:
Արտադրող ընկերություն
Clarity Productions
57-59 Woodside Lane
Glasgow G3 7YW
UK
Tel.: +44 (0)141 332 6400
Fax: +44 (0)845 299 1171
E-mail: info@producingclarity.com
www.producingclarity.com | Մքքորմաք, ՔոնորՔոնոր Մքքորմաք
Բրիսթոլում հաստատված իռլանդացի ռեժիսոր, աշխատում է ժամանակակից սոցիալական և ազգագրական թեմաներ շոշափող թե վավերագրական, թե գեղարվեստական կինոյի ոլորտներում: Այն ժամանակից ի վեր, երբ առաջին անգամ ձեռքն է վերցրել Super-8 խցիկը` "Խանութի գողը" կարճամետրաժը նկարահանելու համար, որը 2000-ին ցուցադրվել է Ռեյնդանս ԿՓ-ում, իր սցենարներով ստեղծել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր ու երաժշտական տեսահոլովակներ, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոփառատոներում և մրցանակների արժանանացել:
Ֆիլմացանկ
Սուրբ ծնունդը հայրիկի հետ (2008) |