Բնության զավակները Գերմանիա / Իսլանդիա / Նորվեգիա 1991, 85min.
Պրոդ./ռեժ.` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Էյնար Մաուր Գվյուդմյունդսոն, օպերատոր` Արի Քրիստինսոն, կոմպոզիտոր` Հիլմար Էդն Հիլմարսոն, նկարիչ` Գեյր Օութար Գեյրսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, մոնտաժող` Սքյուլե Էրիքսոն
Դերերում. Գիսլի Հալդորսոն, Սիգրիդյուր Հագալին, Բրունո Գանց, Էյիդլ Օուլաֆսոն, Ռուրիկ Հարալդսոն, Մարգրյեթ Օուլաֆսդոութիր, Քրիստին Ֆրիֆինսոն, Թինա Գյունլաուհսդոութիր
Մենակ ապրող մի տարեց մարդ որոշում է այլևս չզբաղվել գյուղատնտեսությամբ և տեղափոխվել քաղաք, բայց քաղաքում չի հաջողվում ոտքի կանգնել, և նա հայտնվում է ծերանոցում: Այստեղ հանդիպում է իր հին սիրուն, որի երազանքը այն ագարակում թաղվելն է, ուր մեծացել է: Եվ ահա, մի գիշեր նրանք միասին փախչում են ծերանոցից` արկածներին ընդառաջ:
Մրցանակներ
Լավագույն ստեղծագործական ներդրում (Մոնրեալի համաշխարհային ԿՓմ 1991), Սկանդինավյան կինոհաստատությունների մրցանակ (Լյուբեկի սկանդինավյան կինոօրեր, 1991), Լավագույն դերասանուհի, լավագույն կոմպոզիտոր, (Եվրոպական կինոմրցանակներ, 1991), Լավագույն դերասան (Անրի Լանգլուայի անվան ՄԿՓ, 1991), ACOR-ի մրցանակ, Հանդիսատեսի մրցանակ (Ռուանի սկանդինավյան ԿՓ, 1992), "Բրոնզե պնակ" - լավագույն դերասան (Սան Ռեմոյի հեղինակային կինոյի ՄՓ, Իտալիա, 1992), "Արծաթե դելֆին"` լավագույն ֆիլմի համար, լավագույն դերասան, FIPRESCI-ի մրցանակ, OCIC-ի` Քննադատների միջազգային կաթոլիկական ընկերակցության մրցանակ, (Ֆեստրոյա-Տրոյայի ՄԿՓ, 1992), Հանդիսատեսի մրցանակ (Քյոլնի ՄԿՓ, 1993), Մեծ մրցանակ (Շտուտգարդի ԿՓ, 1993), 1991-1993 թթ. լավագույն սկանդինավյան ֆիլմ (Սկանդինավյան կինոյի 10-րդ փառատոն), Մեծ մրցանակ (Յուբարիի ՄԿՓ, Ճապոնիա, 1993)
Արտադրող ընկերություններ
Icelandic Film
Max Film Berlin
Metro Film Oslo
| Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:
Ֆիլմացանկ
Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)
|