VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քիմիա

Լեհաստան
2009, 58min.

Պրոդ./ռեժ./սց./հնչ.` Պավել Լոժինսկի, օպերատոր` Կասպեր Լիսովսկի, մոնտաժողներ` Կատաժինա Մաչեյկո-Կովալչիկ, Դորոտա Վարդենշկևիչ

Ուռուցքաբանության կլինիկայի հիվանդները քիմիա են ընդունում: Նրանց դեմքերը տեսնում ենք խոշոր պլանով: Պառկած են զույգ-զույգ, գրավիչ խոսակցություններով տարված: Կյանքը ներկայանում է այլ տեսանկյունից, հիվանդանոցը ամեն ինչ կողքից տեսնելու հնարավորություն է ընձեռում` երևան բերելով կյանքի արժեքը, իմաստն ու հմայքը: Ինչո՞ւ այսքան ուշ:

Մրցանակներ
"Արծաթե ձիուկ" (Կրակովի 49-րդ ՄԿՓ), "Եվրոպա" մրցանակ, Մեծ մրցանակ (Լայպցիգի վավերագրական կինոյի ՄՓ), MDR հեռուստաընկերության մրցանակ

Արտադրող ընկերություն

Paweł Łoziński Produkcja Filmów

17 J.P. Woronicza St.
Warsaw, 00-999 Poland
Tel: +48 22 547 8125
Fax: +48 22 547 4242
Email: pawel.lozinski@wp.pl
www.international.tvp.pl

Լոժինսկի, Պավել

Պավել Լոժինսկի (ծն. 1965, Վարշավա)
Վավերագրական և խաղարկային ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Ավարտել է Լոձի կինոդպրոցի կինոռեժիսուրայի բաժինը: Նրա ֆիլմերը հեղինակավոր մրցանակների են արժանացել Բոռնհոլմի, Փարիզի, Լայպցիգի և Կրակովի փառատոներում:

Ֆիլմացանկ
Կառուցվածք (1989), Ուղևորություն (1990), Ծննդավայր (1992), Լեհական կինոյի 100 տարին (1995), Վանդակ (1996), Սլավոմիր Մրոժեկը ներկայացնում է (1997), Այսպիսի պատմություն (1999), Քույրերը (1999), Ուկրաինուհին (2002), Մեր մարդահամարը (2003), Բնաշխարհի իմ ցուցակը Լեզնո Մալե գյուղում (2003), Սահմանն անցնելով. հինգ տեսարան հարևանների մոտից ("Դռների միջև" նովելը, 2004), Յացեկ Հուգո-Բադեր. Լեհաստանի թղթակից (2007), Փիսիկ, փիսիկ (2008), Քիմիա (2009)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 10:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 13 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation