Տիեզերքի հրեշտակները Դանիա / Գերմանիա / Իսլանդիա / Նորվեգիա / Շվեդիա 2000, 97min.
Պրոդյուսերներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Ալեքսանդր Բոր, Աննա Մարիա Կառլսդոութիր, ռեժիսոր` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակ` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոն, օպերատոր` Հարալդ Պաալգարդ, կոմպոզիտոր` Հիլմար Էդն Հիլմարսոն, նկարիչ` Յոն Սթեյնար Ռագնարսոն, հնչյունային ձևավորող` Քյարթան Քյարթանսոն, մոնտաժող` Սքյուլե Էրիքսոն, Սիգվալդի Քաուրասոն
Դերերում. Ինգվար Էգերթ Սիգյուրդսոն, Բալթասար Քորմաուքյուր, Հիլմիր Սնայր Գուդնասոն
Ֆիլմը պատկերում է շիզոֆրենիայից տառապող Պաուլի կյանքը և մարդկանց վերաբերմունքը նրա հիվանդության հանդեպ: Սկզբում Պաուլին տեսնում ենք ընտանիքի, մանկության ընկերների և սիրած աղջկա հետ, իսկ հետո նա հայտնվում է հոգեբուժարանում: Այստեղ հանդիպում ենք նրա գունեղ ընկերակիցներին` Բիթլ Օուլիին, որը համոզված է, թե ինքն է գրել "Բիթլզ"-ի բոլոր երգերը և հեռահաղորդակցությամբ ուղարկել խմբին, բարդ ու բանիմաց Վիկտորին, որը մերթընդմերթ հանկարծ Հիտլերն է դառնում, իսկ Պետերը` Պաուլի սենյակակիցը, կարծում է, թե Շիլլերի մասին դոկտորական թեզ է գրել չինական համալսարանում:
Մրցանակներ
"Էդդա" մրցանակներ` տարվա լավագույն ֆիլմի, ռեժիսորական աշխատանքի, տղամարդու գլխավոր դերի լավագույն կատարման, տղամարդու երկորդական դերի լավագույն կատարման, կնոջ երկորդական դերի լավագույն կատարման, երաժշտության, հնչյունային ձևավորման համար (Իսլանդիա, 2000), Հանդիսատեսի մրցանակ լավագույն դերակատարման համար (Եվրոպական կինոմրցանակներ, 2000), Կինոյի և գրականության մրցանակ ("Ծով" ՄԿՓ, 2000, Վլիսինգեն, Նիդերլանդներ), Հատուկ հիշատակում, FIPRESCI-ի մրցանակ (Կառլովի Վարիի ՄԿՓ, 2000), "Աշխարհի պրիզմա" մրցանակ (Սանտա Բարբարայի ՄԿՓ, 2001), "Արծաթե դելֆին" - լավագույն դերասան, OCIC-ի` Քննադատների միջազգային կաթոլիկական ընկերակցության մրցանակ` Հատուկ հիշատակում (Ֆեստրոյա-Տրոյայի ՄԿՓ, 2001)
Արտադրող ընկերություններ
Icelandic Film
Filmhuset Norway
Peter Rommel Film Production Germany
ZDF/ARTE
ORB Germany
SVT Sweden
Zentropa Productions Denmark
| Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:
Ֆիլմացանկ
Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)
|