Մի գեղեցիկ, ձյունոտ օր Իրան 2009, 32min.
Ռեժիսորներ` Մահայա Պետրոսյան, Ամիր Թուդե Ռուսթա, սցենարը` Մահայա Պետրոսյանի, ըստ Ջալալ ալ Ահմադի պատմվածքի, օպերատոր` Մորթեզա Ղաֆֆորի, հնչյունային ձևավորող` Մազիար Ռազաղի, մոնտաժող` Բահրամ Դեհղանի
Գլխավոր դերում` Մահայա Պետրոսյան
Վճռորոշ մի օր կնոջ և նրա որդու համար, երբ մայրը պետք է շատ կարևոր որոշում կայացնի:
Արտադրող ընկերություն
Documentary and Experimental Film Center (DEFC)
No.l7, Ghandi Sq, Shariati ave, 15569
Tehran, Iran
Tel.: (98-21-88511326)
Email: int@defc.ir
www.defc.ir
| Պետրոսյան, Մահայա Մահայա Պետրոսյան (ծն. 1970, Թեհրան)
Ժամանակակից իրանական կինոյի ճանաչված դերասանուհիներից է: Միջնակարգ կրթությունն ստացել է պարսկական և հայկական դպրոցներում: Բնական գիտություններ է ուսանել` 1987-ին ավարտելով ուսումը: Այնուհետև ընտրել է թատրոնը և ավարտել Թեհրանի համալսարանի գեղարվեստի բաժինը: 1991-ից որպես պրոֆեսիոնալ դերասանուհի հանդես է գալիս թատրոնում և կինոյում, բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ է ստացել: Գրում է նաև սցենարներ և հոդվածներ: Այս ֆիլմը նրա անդրանիկ ռեժիսորական աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Մի գեղեցիկ, ձյունոտ օր (2009)
Ռուսթա, Ամիր Թուդե Ամիր Թուդե Ռուսթա (ծն. 1982, Քարաջ, Իրան)
Մասնագիտական գործունեությունը որպես ռեժիսոր սկսել է 1997-ին և այդ ժամանակից ի վեր նկարահանել ավելի քան 12 կարճամետրաժ և 3 վավերագրական ֆիլմ: Նրա աշխատանքները մրցանակների են արժանացել տարբեր միջազգային կինոփառատոներում:
Ֆիլմացանկ
Մրցամարտ (1999), Ժամանակը տանուլ տվածը (2000), Cinema Verite (2002), Կարմիր (2003), Շոկոլադ գողացողը (2003), Կայծ (2005), Սև, Սպիտակ (2005), Դիմանկարի ռենտգեն (2009), Մի գեղեցիկ, ձյունոտ օր (2009)
|