Աշխարհը մեծ է, իսկ փրկությունը թաքնված է անկյունում Բուլղարիա / Գերմանիա / Հունգարիա / Սլովենիա 2008, 105min.
Պրոդ.` Ստեֆան Կիտանով, Կարլ Բաումգարթներ, Թանասիս Կարաթանոս, Անդրաս Մուհի, Դանիել Հոչեվար, սց.` Ստեֆան Կոմանդարև, Դուշան Միլիչ, Յուրի Դատչև, Իլյա Տրոյանով (Ըստ Իլյա Տրոյանովի վեպի), ռեժ.` Ստեֆան Կոմանդարև, օպեր.` Էմիլ Խրիստով, կոմպոզ.` ՍտեֆանՎալդոբրև, նկ.` Անաստաս Յանակիև, մոնտ.` Նինա Ալտապարմակովա:
Դերերում. Միկի Մանոյլովիչ, Կարլո Լյուբեկ, Խրիստո Մուտաֆչիև, Անա Պապադոպուլու, Լյուդմիլա Ջեշմեջիևա, Բլագովեստ Մուտաֆչիև, Նիկոլայ Ուրումով, Վասիլ Վասիլև-Զուեկա, Դորկա Գրիլլուս, Ստեֆան Վալդոբրև, Պավել Պոպանդով, Գեորգի Կադուրին:
Բուլղարացի տղան մեծանում է գերմանացի դառնալու համար: Ավտովթարից հետո Ալեքսն ի վիճակի չէ հիշել նույնիսկ իր անունը: Փորձելով նրան բուժել` պապը գալիս է Գերմանիա և դեպի անցյալն ու հայրենիքն ուղղված հոգևոր ուղևորություն կազմակերպում թոռան համար: Տարածության ու ժամանակի միջով անցնելիս, Եվրոպայի կեսը կտրելով, նրանք նարդի են խաղում` ամենապարզ, բայց և ամենաբարդ խաղը: Վերջինս օգնում է Ալեքսին հասկանալ, թե ինքն ով է, և այդ նարդին դառնում է նրա պատմության բանալին: Ճակատագիրը մեր ձեռքի զառերն են, իսկ կյանքը` խաղ` պատահմունքի և վարպետության միջև ինչ-որ տեղ:
Մրցանակներ
Մրցանակ` լավագույն բուլղարական խաղարկային ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ (Սոֆիայի ԿՓ), Հանդիսատեսի մրցանակ (Ցյուրիխի ՄԿՓ), մրցանակներ լավագույն սցենարի, օպերատորական աշխատանքի համար («Ոսկե վարդ» ԿՓ, Վառնա, Բուլղարիա), Ժյուրիի հատուկ մրցանակ (Վարշավայի ՄԿՓ), «Արտասովոր կինո» մեծ մրցանակ (Բերգենի ՄԿՓ), «Սև գիշերներ». ժյուրիի հատուկ հիշատակում, Դոն Կիխոտի մրցանակ (Տալլինի ՄԿՓ), լավագույն կինոնկար («Կինոն և քաղաքը» ԿՓ, Նովա Զագորա, Բուլղարիա), Մեծ մրցանակ` լավագույն ֆիլմի համար, Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ (Միկի Մանոյլովիչ) (Վիլնյուսի ՄԿՓ):
| Կոմանդարև, Ստեֆան Ստեֆան Կոմանդարև (ծն. 1966, Սոֆիա, Բուլղարիա)
Բուլղարացի ռեժիսոր: 1993-ին ավարտել է Սոֆիայի բժշկական ակադեմիան, իսկ 1998-ին` Նոր բուլղարական համալսարանը` կինոյի և հեռուստատեսության ռեժիսորի վկայականով: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` «Շան տունը», ներկայացվել է Բեռլինալեի Ֆորումում: «Հաց ցանկապատի վրայով» և «Հույսի այբուբեն» վավերագրական ֆիլմերը միջազգային և ազգային մրցանակներ են վաստակել: ՙԱշխարհը մեծ է, իսկ փրկությունը թաքնված է անկյունում՚ ֆիլմը Կոմանդարևի երկրորդ լիամետրաժ խաղարկային աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Շան տունը (2000), Ներդաշնակության ուղին (2001), Հաց ցանկապատի վրայով (2002), Հույսի այբուբեն (2003), Աշխարհը մեծ է, իսկ փրկությունը թաքնված է անկյունում (2008):
|