VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Իմ աշխարհը

Հայաստան
2007, 22min.

Սց.` Ստելլա Մարտիրոսյան, ռեժ.` Վահե Ղազարյան, օպեր.` Վիկտոր Միխայիլով, մոնտ.` Արա Մկրտչյան:

Ֆիլմը ներկայացնում է աուտիզմով հիվանդ երեխայի աշխարհը: Մենք բոլորս տարբեր ենք, բայց մեր իսկ սահմանած կոպիտ դասակարգման պատճառով բաժանվում ենք երկու մասի` առողջների ու հաշմանդամների, և երբեք չենք փորձում ճանաչել մեկմեկու աշխարհը: Ուշադիր նայիր: Գուցե նրանց աշխարհն ավելի գունեղ է…

Մրցանակներ
“Եվրասիա”-ի “Սոցիալական դիմանկար” 3-րդ միջազգային փառատոնի դափնեկիր, Հատուկ մրցանակ ("Вместе" հեռուստաֆիլմերի միջազգային կինոփառատոն, 2008):

Ղազարյան, Վահե

Վահե Ղազարյան (ծն.1981, Վանաձոր, Հայաստան)
1998-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, որը գերազանցությամբ ավարտել է 2003-ին: 2006-ից ռեժիսոր է “Շողակաթ” հեռուստաընկերությունում:

Ֆիլմացանկ
Գավազան (2007), Իմ աշխարհը (2007), Սրբազան սկիհ կամ հաղորդության բաժակ (2008), Պարականոն ավետարաններ (2008), Մյուռոն. շարունակվող զորություն (2008), Ներկա (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 21:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 15 18:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
Հուլիսի 17 12:00Մոսկվա կ/թ, վիդեո դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation