Երանություն Գերմանիա 2008, 98min.
Պրոդ.` Պետեր Ռոմել, սց.` Անդրեաս Դրեզեն, Յորգ Հաուշիլդ, Լայլա Շտիլեր. Քոնի Ցիշե, ռեժ.` Անդրեաս Դրեզեն, օպեր.` Միխայել Համոն, նկ.` Սուզանե Հոփֆ, հնչ.` Պետեր Շմիդտ, մոնտ.` Յորգ Հաուշիլդ:
Դերերում. Ուրսուլա Վեմեր, Հորսթ Ռեբերգ, Հորսթ Վեսթֆալ, Շտեֆի Քյուբներթ:
Ռոմանտիկ դրամա մի կնոջ մասին, որը 30 տարվա ամուսնական կյանքից հետո սիրային պատմության մեջ է հայտնվում: Նա հետամուտ չէ դրան: Ուղղակի այդպես է ստացվում: Գողունի հայացքներ, հափշտակություն: Չէր էլ ենթադրվում, թե սա կպատահեր: Ինգեն 65 տարեկան է, վաղուց ամուսնացած և սիրում է ամուսնուն, բայց սիրահարվում է տարեց Կառլին, որն արդեն 76-ն է բոլորել: Սա կիրք է, սեքս: Եվ հանկարծ Ինգեն նորից իրեն զգում է դեռատի աղջկա նման…
Մրցանակներ
Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ (Ուրսուլա Վեմեր), լավագույն օպերատորական աշխատանք (Միխայել Համոն, Բավարիայի կինոմրցանակներ, 2009) “Հատուկ հայացք” ժյուրիի “Սրտի զարկ” մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2008), Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ (Ժնև, “Կինո` ամբողջ էկրանով”, 2008) Բրոնզե մրցանակ` ակնառու խաղարկային ֆիլմի համար, Ոսկե մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի (Անդրեաս Դրեզեն), կնոջ լավագույն դերակատարման համար (Գերմանիայի կինոմրցանակներ, 2009), Տրիեստեի մրցանակ (Տրիեստեի ՄԿՓ, 2009):
| Դրեզեն, Անդրեաս Անդրեաս Դրեզեն (ծն. 1963, Գերա, Գերմանիա)
Հայտնի ռեժիսոր և սցենարիստ: 1979-ից սկսել է սիրողական ֆիլմեր նկարահանել: 1985-86 թթ. փորձաշրջան է անցել գեղարվեստական ֆիլմերի “ԴԵՖԱ” ստուդիայում, որտեղ ռեժիսոր Գյունթեր Ռայշի ասիստենտն է եղել: 1986-91-ին ռեժիսուրա է ուսանել Պոտսդամ-Բաբելսբերգի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում: 1990-92-ին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է Գյունթեր Ռայշի վարպետության դասերին: 1992-ից սցենարիստ է եւ ռեժիսոր, 1998-ին դարձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Նրա “Գրիլ” բարը” 2002-ին “Արծաթե արջի” է արժանացել Բեռլինի կինոփառատոնում: 2003-ին եղել է Բեռլինալեի ժյուրիի անդամ:
Ֆիլմացանկ
Փոքրիկ ծաղրածուն (1985), Ուրիշների քայլերը (1987), Միջատի կյանքից այն կողմ (1989), Ստամբուլ գնալը շատ հեշտ է (1991), Լուռ երկիրը (1992), Քրաուզեի պանդոկը (1993, հ/ֆ), Իմ անծանոթ ամուսինը (1994, հ/ֆ), Կկվի ձագը (1994, հ/ֆ), Պարոն Քրայնսի մյուս կյանքը (1994, հ/ֆ), Հայրենական պատմություններ. ցատկ դեպի երջանկություն (1995, հ/ֆ), Հայրենական պատմություններ. հին բարեկամները (1995, հ/ֆ), Ակամա բարեկամուհին. ատրակցիոն (1995, հ/ֆ), Ոստիկանական կանչ 110. փոխանակում (1997, հ/ֆ), Մաշկը փոխելով (1997, հ/ֆ), Գիշերային ուրվագծեր (1999), Կին ոստիկանը (2000, հ/ֆ) “Գրիլ բարը” (2002), Երբ մտորում եմ Գերմանիայի մասին. ՔԴՄ-ի պարոն Վիխմանը (2003), Վիլենբրոք (2005), Ամառը Բեռլինում (2005), Ամպ ինը (2008), Օղիով վիսկի (2009):
|