Ֆիլմեր Ա-Ֆ
Ես ուզում եմ ապրել Ղրղզստան 2007, 8min.
Սց.` Նարգիզա Մամատկուլովա, Նուրզադա Սիդիկբեկովա, ռեժ./օպեր./մոնտ.` Նարգիզա Մամատկուլովա, երաժշտ.` Ասիլբեկ Օզուբեկով, Էննիո Մորրիկոնե, «Բոնի Էմ», Շառլ Ազնավուր, նկ.` Արտիկ Սույունդիկով:
Ֆիլմի հերոսն ուզում է ապացուցել ամբողջ աշխարհին, որ հույսը երբեք չի մեռնում: Նա 40 տարեկան է: Թեև կյանքը բարեհաճ չի գտնվել այս մարդու հանդեպ, նա ապրում է հույսով ու լավատեսությամբ: Ձեռքերն ի ծնե չեն գործում: Բայց դա նրան չի մատնել հուսահատության, չի վրդովել Աստծու դեմ: Նա ինքնարտահայտվում է ոտքերով արված իր նկարներով: Չի խնդրում մարդկանց, որ օգնեն իրեն, ոչ էլ հույսը դնում է նրանց վրա: Իր հանապազօրյա հացը վաստակում է աշխատելով: Նրան կարելի է տեսնել գետնուղիներում` ուշադիր ու սիրով մի թերթ թղթի վրա աշխատելիս. անցորդ կանանց է նկարում:
| Մամատկուլովա, Նարգիզա Նարգիզա Մամատկուլովա
Ռեժիսուրա է ուսանում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում:
Ֆիլմացանկ
Ես ուզում եմ ապրել (2007):
|
Ցուցադրումներ
| Հուլիսի 13 17:00 | Նարեկացի մշակութային կենտրոն |
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|