VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քամին փչում է

Հայաստան
2009, 5min.

Սց./ռեժ.` Արմինե Անդա, օպեր.` Նարեկ Մարտիրոսյան, կոմպ.` Արթուր Մանուկյան, հնչ.` Հայկ Իսրայելյան, մոնտ.` Նունե Հովհաննիսյան:
Դերերում. Վահագն Գալստյան, Արմինե Անդա:

Քամին փչում է եւ գաղտնիքներ բացում...

Անդա,Արմինե

Արմինե Անդա (Աբրահամյան)
Դերասանուհի, գրող, պրոդյուսեր: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Աշխատել է թատրոնում որպես դերասանուհի: «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում` «Բլյում-բլյում պատմություններ» մանկական հաղորդաշարի հեղինակը, ռեժիսորը և վարողն է եղել` պատմելով սեփական հեքիաթները: 4 գրքի հեղինակ է, որոնցից 3-ը տպագրվել են իր նկարազարդումներով: 2007-ին նրա սցենարական և պրոդյուսերական դեբյուտն է դարձել Միքայել Վաթինյանի «Բոժո» անիմացիոն ֆիլմը (իր համանուն հեքիաթի հիման վրա): Նրա «Ժաննան և ձայները» լիամետրաժ ֆիլմի նախագիծն արժանացել է մրցանակների և ներկայացվել մի շարք կինոփառատոներում ու կինոշուկաներում: 2008-2009թթ. նկարահանվել է 3 գլխավոր դերերում:

Ֆիլմացանկ
Քամին փչում է (2009):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation