VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բարի գալուստ Էնուրմինո

Ռուսաստան
2008, 60min.

Պրոդ./օպեր.` Նիկիտա Խոխլով, սց.` Ալեքսեյ Վախրուշև, Բորիս Քարաջև, ռեժ.` Ալեքսեյ Վախրուշև, կոմպոզ.` Անդրեյ Զելենսկի, Լյուբով Տերսկայա, հնչ.` Դենիս Մալի, մոնտ.` Յուլյա Տրոֆիմենկո:

Ռուսաստանի մայրաքաղաքից ավելի քան 6.000 կմ հեռու, Չուկոտկա թերակղզի, Էնուրմինո գյուղ: Կարելի է հասնել այստեղ, բայց հեռանալ` միայն հրաշքով… Ֆիլմը պատմում է Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արևելյան ափի բնիկների ներկայիս կյանքի մասին: Բանաստեղծական դրամա է Էնուրմինո գյուղի բնակիչների` իրենց տոհմն ու մշակույթը ապագայի համար պահպանելու ամենօրյա ջանքերի մասին:

Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ կինոնկար (Ազգային աշխարհագրական ընկերության «Բոլոր ճանապարհները» ԿՓ, Լոս Անջելես):

Վախրուշև, Ալեքսեյ

Ալեքսեյ Վախրուշև (ծն. 1969, Անադիր, Չուկոտկա )
Ռեժիսոր և սցենարիստ: 1996-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը:

Ֆիլմացանկ
«Ճայի թռիչքն ընդդեմ քամու» եռապատում. 1. Երազների հալվելու ժամանակը (1996), 2. Նաուկանի թռչունները (1996), 3. Կղզին (2001), Չուկոտկայի կազակները (2003), Ծովափղի Ժանիքի քրոնիկները (2004), Ցուրտ ափերի որսորդները (2005), Բարի գալուստ Էնուրմինո (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 17 12:00Նաիրի կ/թ
Հուլիսի 17 19:00Տիկնիկային թատրոն, մեծ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation