Ձայներ ԱՄՆ 2007, 40min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Ափո Թորոսյան, երաժշտ.` «Ավանդական խաչմերուկներ», Ջիվան Գասպարյան:
Ափո Թորոսյանը հայերի ցեղասպանությունը վերապրածների երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, կինոռեժիսոր և դերասան:
Նա ծնվել է Ստամբուլում` Թուրքիայում, և այժմ ապրում է ԱՄՆ-ում: 2006 թվականին Ափոն հարցազրույց է ունեցել հայերի ցեղասպանությունը վերապրածներից երեքի և հույների ցեղասպանությունը վերապրածներից մեկի հետ, ինչը եւ դարձել է ֆիլմի նյութը:
| Թորոսյան, Ափո Ափո Թորոսյան (ծնվ. 1942, Ստամբուլ, Թուրքիա)
Ափո Թորոսյանը հայերի ցեղասպանությունը վերապրածների երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, ծնվել է հայ հորից և հույն մորից: Փոքր ժամանակ նա ականատես է եղել 1955 թվականի քրիստոնյաների ահասարսուռ կոտորածին, որի ժամանակ քահանաներին կախաղան էին բարձրացնում և ամբողջ քաղաքով մեկ ոչնչացվում էին հունական ձեռնարկությունները: Ափոն 1968 թվականին ավարտել է Ստամբուլի Գեղարվեստի Ակադեմիան և նույն տարի մեկնել ԱՄՆ:
Բոսթոնում հաստատվելուց հետո Ափոն հիմնել է վիզուալ դիզայնի միջազգաին ընկերություն, որը նա վաճառեց 1986 թվականին իր ողջ ժամանակը արվեստին նվիրելու համար: Այդ ժամանակվանից նա ունեցել է բազմաթիվ միայնակ և խմբակային ցուցադրություններ Միացյալ Նահանգներով մեկ, Կանադայում և Եվրոպայում:
Նրա գործերը ընտրվել են Տոնկինի, Բորդոյի, Ֆրանսիայի Ժամանակակից Արվեստի թանգարանների, Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի (Ուոթերթաուն, Մասաչուսեթս), Արևմտյան Դիոսիզի (Բուրբանկ, Քալիֆորնիա), Արարատ Թանգարանի (Միշըն Հիլզ, Քալիֆորնիա), Հ.Բ.Ը.Մ. Մանուգյան Հավաքածուի (Մոնրեալ, Կանադա), Սուրբ Սիրտ Համալսարանի (Ֆեյրֆիլդ, Կոնեկտիկուտ ), Ֆլեթենի արվեստի թանգարանի (Նորֆիլդ, Մինեսոտա) և Ֆլորիդայի Հոլոքոստի թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) կողմից` իրենց մշտական հավաքածուների համար: Ափոն նաև Բոսթոնի Փրինթմեյքերների միության և Ցեղասպանության հարցով գիտակների միջազգային կազմակերպության ակտիվ անդամ է:
Ֆիլմոգրաֆիա
Էդինչիկ (2003), Զբոսանք (2004), Ականատեսներ (2005), Դարպասները (2005), Ջուր (2006), Ձայներ (2007):
|