VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մի մարդու գյուղը

Լիբանան / Գերմանիա
2008, 86min.

Պրոդ.` Իրիթ Նայդհարդտ, Ջադ Աբի-Խալիլ, Սիմոն Էլ Հաբրե, սց./ռեժ./մոնտ.` Սիմոն Էլ Հաբրե, օպեր.` Բասեմ Ֆայադ, Մարկ Քարամ, հնչ.` Շադի Ռուկոզ:
Նկարահանվել է Սիմոն Էլ Հաբրեն:

Սիմոն Էլ Հաբրեի վավերագրական ֆիլմը մի հուզիչ, դառը պատմություն է նրա ավագ հորեղբոր` ագարակատեր Սեմաան Էլ Հաբրեի կյանքի մասին: Նա միակ բնակիչն է, որ համառորեն մնում է Բեյրութի մոտ գտնվող Այն Էլ Հազարուն փոքրիկ գյուղում, մինչ մյուսները, որ փախել են պաշարված գյուղից 15-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում, անկարող են վերադառնալ: Ներկայացնելով հորեղբոր մեծ դժվարություններն ու մեկուսացումը` ռեժիսորն ընդգծում է. որ կռվի դաժան բովով անցած երկիրն անհամար նման գյուղեր և քաղաքներ ունի, որոնք մնացել են ավերված ու ամայի:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ արաբական վավերագրական ֆիլմերի մրցույթում (Դուբայի ՄԿՓ, 2008):

էլ Հաբրե, Սիմոն

Սիմոն էլ Հաբրե
2001-ին ավարտել է Լիբանանի գեղարվեստի ակադեմիան, դրանից առաջ` գովազդ և նորությունների ռեպորտաժներ նկարահանել MBC, Ալ-Արաբիա և Ալ-Ջազիրա հեռուստաալիքների համար, ինչպես նաև մի շարք կարճամետրաժներ մոնտաժել: «Մեկ մարդու գյուղը» նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Ֆիլմացանկ
Մեկ մարդու գյուղը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation