VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Եռապատում. Դուռը/Պատուհանը/Երաժշտություն քամու ներքո

Վրաստան
2008, 11min.

Պրոդ.` Քեթի Կալանդարիշվիլի, սց./ռեժ.` Մարի Գուլբիանի, օպեր.` Վանո Տվաուրի, Մարի Գուլբիանի, հնչ.` Մադոննա Թևզաձե, մոնտ.` Ելենե Մուրջիկնելի:
Դերերում` Լիա Ղափանաձե, Լեյլա Գիորգոբիանի, Գոգա Ղվարելաշվիլի, Ինա Ինաշվիլի:

Դուռը
Երեխաներն ու թոռները ժամանակ չունեն ճաշի ժամին իրենց տատին այցելելու: Տատը պարզապես կարող է բացել դուռը մի ծառի ճյուղի առջև, որը պատահաբար աճել է անկյունում:

Պատուհանը
Կինն անընդհատ խոսում է ամուսնու հետ, որն ուշադիր նայում է նրան լուսանկարից:

Երաժշտություն քամու ներքո
Երբեմն երազներ ես պատկերում` քամուց ծածանվող վարդագույն շարֆ, որը միշտ չէ կնոջ պատկանում:

Գուլբիանի, Մարի

Մարի Գուլբիանի (ծն. 1971)
Մինչ 2003-2007թթ. Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվ. թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում սովորելը բակալավրի կոչում է ստացել Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է հեռուստատեսությունում որպես լրագրող և խմբագիր:

Ֆիլմացանկ
Կանաչ խնձորներ (2004), Խորումի (2006), Հեյ, քեսանե, քեսանե (2006), Լանչվալիան Արիանդես (2008), Պատուհանից եկող երաժշտությունը (2008), Ես տանն եմ, դու` ճանապարհին (2008), Եռապատում. Դուռը/Պատուհանը/Երաժշտություն քամու ներքո (2008), Ես տանն եմ, դու` ճանապարհին (2009):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation