Այսօրվա մարդը ԱՄՆ 2006, 55min.
Պրոդ.` Միչել Լեմսկի, Մայքլ Յանգ, Լիզի Գոթլիբ, սց.` Լոյս Վոսեն, Էրիկ Մարտին, ռեժ.` Լիզի Գոթլիբ, օպեր.` Մայքլ Յանգ, Միչել Լեմսկի, հնչ.` Դեյվիդ Բրիգս, Քուենթին Կապետտա, մոնտ.` ԲենՖորգաշ:
Նկարահանվել են Նիքի Գոթլիբը, Ռոբերտ Գոթլիբը, Մարիա Տուչչին:
Երիտասարդ Նիքի Գոթլիբը պայքարում է ծնողների հարմարավետ ու ապահով տունը թողնելու և աշխարհում իր տեղը գտնելու համար: Նա կարող է աչքերը փակ ցանկացած թվից քառակուսի արմատ հանել, բայց դժվարանում է դեմքի ամենապարզ արտահայտությունն իսկ կարդալ, շփվել: 21 տարեկանում ախտորոշել են, որ Նիքին Ասպերգերի համախտանիշ ունի` աուտիզմի գործուն տեսակ: Ռեժիսոր քրոջ ձեռքով արված այս սիրալիր դիմանկարը և’ մի ընտանիքի անցած ուղու անձնական հետազոտությունն է, և’ այս խորհրդավոր հիվանդությունը հասկանալու ճիգ:
Մրցանակներ
Միջին մետրաժի լավագույն վավերագրական կինոնկար (Մենդոչինոյի ԿՓ):
| Գոթլիբ, Լիզի Լիզի Գոթլիբ
Թատրոնի և կինոյի ռեժիսոր է Նյու Յորքում: Pure Orange Productions թատերական ընկերության հիմնադիրն ու պրոդյուսերն է, մի ընկերություն, որի նպատակն է նոր պիեսներ ներկայացնել Բրոդվեյից դուրս: Բեմադրել է Քիտ Բունինի «Վշտերի սկզբունքայնությունը», Ջուլիա Ջորդանի «Գունավոր Տատյանան» և Պատրիկ Բրինի «Խարանը», որը հետագայում վերածվել է «Մեն-մի համբույր» ֆիլմի: Գոթլիբի «Ինչո՞ւ չես պարում» կարճամետրաժը` ըստ Ռեյմոնդ Քարվերի պատմվածքի, ցուցադրվել է երկրի կինոփառատոներում:
Ֆիլմացանկ
Ինչո՞ւ չես պարում (2005), Այսօրվա մարդը (2006):
|