Տետրո ԱՄՆ / Իտալիա / Իսպանիա / Արգենտինա 2009, 127min.
Պրոդ./սց./ռեժ.`Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, օպեր. Միհայ Մալայմարե կրտսեր, կոմպոզ.` Օսվալդո Գոլիխով, նկ.` Սեբաստիան Օրգամբիդե, հնչ.` ՖեդերիկոԷսկերրո, մոնտ.` Ուոլթեր Մըրչ:
Դերերում. Վինսենթ Գալլո, Օլդեն Էրենռայխ, Մարիբել Վերդու, Քլաուս Մարիա Բրանդաուեր. Կարմեն Մաուրա, Ռոդրիգո Դե Լա Սերնա, Լետիսիա Բրեդիսե, Մայք Ամիգորենա, Սոֆյա Կաստիլյոնե, Էրիկա Ռիվաս:
17-ամյա Բենին գալիս է Բուենոս Այրես` իր ավագ եղբորըորոնելու, որն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ անհետացել է ու երդվել, թե երբեք չի հանդիպի հարազատներից որևէ մեկի հետ: Իտալացի տարագիրների ընտանիքը հաստատվել է Արգենտինայում, բայց տիրական հոր` հայտնի դիրիժոր Կարլոյի երաժշտական հաջողությունից հետո, տեղափոխվել է ՆյուՅորք: Երբ Բենին գտնում է եղբորը` փայլուն, բայց մելամաղձոտ գրող Տետրոյին, վերջինս նրան ամենևին էլ գրկաբաց չի ընդունում: Բենիի պատանեկության կուռքը, նրա հրաշալի եղբայրը այժմ ինքնակործանման ուղին բռնած չորուցամաք մարդ է, որը փոխել է անունը և այլևս չի գրում: Նա հենակներով է մի պատահարից հետո, որի ժամանակ շշմել է մոտեցող ավտոբուսի լույսերից: Բենին, եղբորից մերժվելով, մխիթարություն է գտնում նրա ընկերուհու` Միրանդայի մոտ: Բոհեմական Լա Բոկայի մոտակայքի նրանց փոքրիկ բնակարանում օթևանելով` Բենին հայտնաբերում է Տետրոյի թաքուն գրվածքը, որըջրի երես է հանում ընտանիքից հրաժարվելու պատճառը: Բենիին սրտաբաց ընդունած Միրանդան տեսնում է նրան գրվածքը կարդալիս և զգուշացնում, որ Տետրոնկբռնկվի, եթե պարզի դա: Բենին պնդում է, թե պետք է գրի Տետրոյի անավարտ պիեսի վերջաբանը: Երբ մի պատահարից հետո նա հայտնվում է հիվանդանոցում, Միրանդան փափկում է և ձեռագիրը ծածուկ բերում: Տետրոն հայտնաբերում է Բենիի գրածը, դրան կատաղի վեճ է հետևում: Մեծ գրաքննադատ Միայնակը կարդում է պիեսը և ընտրում Արգենտինայի ամենակարևոր գրական մրցանակներից մեկի եզրափակիչ փուլի համար, որը պետք է կայանա Պատագոնիայի նրա կալվածքում: Մեկնելով Պատագոնիա` Տետրոն խորհրդավոր կերպով անհետանում է ճանապարհին, և անհանգստացած Միրանդան սկսում է փնտրել նրան: Բայց մրցանակաբաշխության ժամանակ Տետրոն հայտնվում է, և եղբայրները վերապրում են համատեղ անցյալի ճշմարտությունը, որ հետապնդում է նրանց: Այդ նույն երեկո գալիս է հոր մահվան լուրը: Ցրված ընտանիքը հավաքվում է Բուենոս Այրեսում կատարվելիք հուղարկավորությանը, և խռովահար Բենին անհետանում է գիշերում` քայլելով մեքենաների կուրացնող լույսերի տակ: Տետրոն հետևում է եղբորնու փրկում նրան` վերջապես ընդունելով, որիրենք հարազատներ են:
| Կոպոլա, Ֆրենսիս Ֆորդ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա (ծնվ. 07.04.1939, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ)
Հասակ է առել Նյու Յորքի արվարձանում, իտալաամերիկացիների ստեղծագործ ընտանիքում: Հայրը կոմպոզիտոր և երաժիշտ Կարմինե Կոպոլան էր: Մայրը դերասանուհի է եղել: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ավարտել է Հոֆստրա համալսարանի թատրոնի բաժինը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի կինոռեժիսորական բաժնի մագիստրատուրան: Որպես փորձնակ` աշխատել է ռեժիսոր Ռոջեր Քորմանի հետ, եղել հնչյունային ռեժիսոր, երկխոսությունների ռեժիսոր, համապրոդյուսեր և վերջապես ռեժիսոր` նկարահանելով «Խելահեղություն 13» իր առաջին ֆիլմը: Հետագա չորս տարիներին մասնակցել է այլևայլ սցենարների ստեղծմանը, որոնց թվում է «Փաթոնը». այս կինոնկարը Կոպոլային «Օսկար» բերեց լավագույն էկրանավորան սցենարի համար: 1966-ին նկարահանած երկրորդ ֆիլմը քննադատների գովեստին արժանացավ և գեղարվեստի մագիստրոսի կոչում բերեց նրան: 1969-ին Կոպոլան և Ջորջ Լուքասը Սան Ֆրանցիսկոյում հիմնեցին American Zoetrope անկախ կինոընկերությունը: Վերջինիս առաջին նախագիծը «THX 1138»-ն էր (1971), որի պրոդյուսերը Կոպոլան էր, իսկ ռեժիսորը` Լուքասը: 1973-ին Կոպոլան դարձավ նաեւ Լուքասի երկրորդ ֆիլմի` «Ամերիկյան գրաֆիտի»-ի պրոդյուսերը: Ֆիլմն առաջադրվեց հինգ «Օսկարի» , ընդ որում` որպես լավագույն կինոնկար: 1972-ին Կոպոլայի «Կնքահայրը» դարձավ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը պատմության մեջ և նրան «Օսկարի» արժանացրեց Մարիո Պյուզոյի հետ գրած սցենարի համար: Ամերիկյան կինոակադեմիան «Կնքահայրը» ճանաչեց լավագույն կինոնկար, իսկ Կոպոլան «Օսկարի» հավակնորդ էր նաեւ որպես լավագույն ռեժիսոր: Նրա հաջորդ աշխատանքը «Զրույցն» էր (1974), որը պսակվեց Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղով» և ներկայացվեց «Օսկարի» «լավագույն կինոնկար» և «լավագույն բնօրինակ սցենար» անվանակարգերում: «Կնքահայր 2»-ը (1974) 1-ին մասի մրցակիցը դարձավ` արժանանալով 6 «Օսկարի», որոնցից 3-ը բաժին ընկան Կոպոլային` որպես պրոդյուսերի, ռեժիսորի և սցենարի հեղինակի: Այնուհետև Կոպոլան սկսեց աշխատել իր ամենածավալուն ֆիլմի` «Մերօրյա Հայտնության» վրա, որը վիետնամական պատերազմի մասին պատմող վիպական կտավ է` ներշնչված Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սիրտը» վեպից: 1979-ին էկրան բարձրանալով` կինոնկարն արժանացավ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» և 2 «Օսկարի»: Կոպոլան Ջորջ Լուքասի հետ եղել է Ակիրա Կուրոսավայի «Ռազմիկի ստվերը» և Փոլ Շրեյդերի «Միսիմա. կյանքը` չորս մասով» ֆիլմերի գործադիր պրոդյուսերը. վերջինը հիմնված է Յուկիո Միսիմայի կյանքի և ստեղծագործության վրա:
Ֆիլմոգրաֆիա
Խելահեղություն 13 (1963), Արդեն մեծ տղա ես (1966), Ֆինիանի ծիածանը (1968), Անձրևի մարդիկ (1969), Կնքահայրը (1972), Զրույց (1974), Կնքահայր 2 (1974), Մերօրյա Հայտնությունը (1979), Ամբողջ սրտով (1982), Աութսայդերները (1983), Մարտաձկներ (1983), «Քոթոն» ակումբը (1984), Կապիտան Իո (1986), Փեգի Սյուն ամուսնանում է (1986), Քարե պարտեզներ (1987), Թաքեր. մարդը և նրա երազանքը (1988), Նյույորքյան պատմություններ (1989, «Կյանքն առանց Զոուիի»), Կնքահայրը 3 (1990), Բրեմ Սթոքերի Դրակուլան (1992), Ջեք (1996), Բարերարը (1997), Երիտասարդություն` առանց երիտասարդության (2007), Տետրո (2009):
|