Թեհրանը լուսանկարներում Իրան 2008, 54min.
Սց./ռեժ.` Ռոբերտ Սաֆարյան, օպեր.` Ռեզա Թեյմուրի, հնչ.` Մաջիդ Աշեղի, մոնտ.` Ռոբերտ Սաֆարյան, Մաջիդ Աշեղի:
Ինչպե՞ս է Թեհրանի պատկերը դրոշմվել լուսանկարներում: Ֆիլմը փորձում է պատասխանել այս հարցին և հանգում է այն եզրակացությանը, որ մեկ դար առաջվա համեմատաբար փոքր քաղաքի և այսօրվա հսկայական քաղաքի պատկերը երեք պատմության արդյունքն է` ինքնին քաղաքի զարգացման, լուսանկարչության տեխնոլոգիայի զարգացման` վաղ շրջանի մեծ խցիկներից մինչև ներկայիս փոքրիկ թվային խցիկները և լուսանկարչության հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի փոփոխության, մինչ լուսանկարչությունն իր գյուտից հետո, սկզբնական տանամյակներին կհամարվեր տեխնիկական միջոց և հետզհետե արվեստի համարում ձեռք կբերեր: Ֆիլմը հենված է տարբեր ժամանակաշրջանների լուսանկարներին և խորհրդածություն է լուսանկարներ պահելու և իրեն հավերժացնելու մարդու սիրո մասին:
| Սաֆարյան, Ռոբերտ Ռոբերտ Սաֆարյան (ծն. 1954, Թեհրան)
Թեհրանի ԻՐԻԲ քոլեջում կինո է ուսանել, ինչպես նաև պարսկական գրականություն:
Անգլերենից պարսկերեն է թարգմանել Քրիստիան Մեցի “Կինոյի նշանաբանություն”, Ռոբին Վուդի “Հումանիզմը կինոքննադատության մեջ”, Դեյվիդ Բորդուելի և Քրիստիան Թոմփսոնի “Կինոյի պատմության ներածություն” աշխատությունները: “Միքելանջելո Անտոնիոնիի “Արկածի” վերլուծությունը”, Ալֆրեդ Հիչքոքի “Կասկածի ստվերի” վերլուծությունը” գրքերի հեղինակն է: Իրանական մամուլում բազմաթիվ քննախոսականներ ու հոդվածներ է հրապարակել կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի մասին: Կինովերլուծություն է դասավանդում Սպահանի Սուրե կինոդպրոցում: Եղել է Քիշի վավերագրական ֆիլմերի 2-րդ և 3-րդ կինոփառատոների ընտրող հանձնաժողովի և 4-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2003-ին և 2004-ին` Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ: Թեհրանում հայերեն հրատարակվող “Հանդես” երկշաբաթյա պարբերականի խմբագիր է, “Գրական հանդեսի” և եռամսյա “Արվեստի” խմբագրական խորհրդի անդամ:
Ֆիլմացանկ
Ինվերսիա (2004), Ջոֆթ Շիշ (2006), Թեհրանը լուսանկարներում ¥2008¤. Աբանի 14-ը` կրակի օր (2008):
|