VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Խնկեղեգ

Լեհաստան
2008, 85min.

Պրոդ.` Միխալ Կվեչինսկի, սց.` Անջեյ Վայդա, ըստ Յարոսլավ Իվաշկևիչի, ռեժ.` Անջեյ Վայդա, օպեր.` Պավել Էդելման, կոմպոզ.` Պավել Միկետին, նկ.` Մագդալենա Դիպոնտ, հնչ.` Յացեկ Համելյա, մոնտ.` Միլենա Ֆեդլեր:
Դերերում. Քրիստինա Յանդա, Պավել Շայդա, Յադվիգա Յանկովսկա, Յուլյա Պետրուխա, Յան Էնգլերտ:

Միջին տարիքի Մարթան` փոքրիկ քաղաքի բժշկի կինը, չգիտի իր մահացու հիվանդության մասին: Մի օր նա հանդիպում է շատ ավելի երիտասարդ Բոգուշին և տարվում նրա ջահելությամբ ու անմիջականությամբ: Բայց ճակատագրի անսպասելի ու դաժան շրջադարձը վերջ է դնում հարաճուն հափշտակությամբ դրոշմված գետափնյա անմեղ “ժամադրություններին”. առաջինը Բոգուշն է մեռնում` խեղդվելով այն խնկեղեգի արմատների մեջ խճճված, որը բերում էր Մարթայի համար: Միայն թե սա բազմապլան պատմության լոկ առաջին շերտն է: “Խնկեղեգը” նաև ֆիլմ է ֆիլմ նկարահանելու մասին, և Անջեյ Վայդան պատումը միահյուսում է Քրիստինա Յանդայի իրական մենախոսություններին, որտեղ նա պատմում է ամուսնու` ճանաչված օպերատոր Էդվարդ Կլոշինսկու վաղաժամ մահվան մասին: “Խնկեղեգը” նուրբ ու հուզիչ պատմություն է անհնարին սիրո մասին և միաժամանակ ռեժիսորի անձնական խոհերը հավերժական բաների մասին. սերը շատ ուշ է գալիս, իսկ մահը միշտ շուտ է վրա հասնում:

Մրցանակներ
“Ոսկե արջ” (Բեռլինի ՄԿՓ, 2009)

Վայդա, Անջեյ

Անջեյ Վայդա (ծն. 1928, Սուվալկի, Լեհաստան)
Կինոյի և թատրոնի ռեժիսոր: Ավարտել է Կրակովի գեղարվեստի ակադեմիան և Լոձի կինոդպրոցը: 1989-91 թթ. եղել է Լեհաստանի Հանրապետության սենատոր: Բազմաթիվ մրցանակների և պարգևների դափնեկիր է, որոնց թվում են Բրիտանական կինոակադեմիայի պատվավոր մրցանակը (1982), Օնասիսի մրցանակը (Հունաստան 1982), Պատվո լեգեոնի շքանշանը (Ֆրանսիա, 1982), “Սեզարը” (Ֆրանսիա, 1983), Պիրանդելլոյի գեղարվեստական մրցանակը (Իտալիա, 1986), Կիոտոյի մրցանակը (Ճապոնիա, 1987), Եվրոպական կինոյի “Ֆելիքս” մրցանակը` ստեղծագործական ավանդի համար (1990), Ծագող արևի շքանշանը (Ճապոնիա, 1995), Կայսերական մրցանակը (Ճապոնիա,1997), “Ոսկե առյուծը”` ստեղծագործական ներդրման համար (Վենետիկի ՄԿՓ,1998), պատվավոր “Օսկարը” (2000), Պատվո լեգեոնի կոմանդորի տիտղոսը (Ֆրանսիա, 2001), պատվավոր “Ոսկե արջը” (Բեռլինի ՄԿՓ, 2006):

Ֆիլմացանկ

Չար տղան (1950), Իլժյան խեցեգործություն (1951), Երբ դու քնած ես (1952), Սերունդ (1955), Ես գնում եմ դեպի արևը (1955), Ջրանցք (1957), Մոխիր և ադամանդ (1968), Լյոտնա (1959), Անմեղ հրաշագործներ (1960), Սիբիրցի լեդի Մակբեթը (1961), Սամսոն (1961), Սերը քսան տարեկանում (“Վարշավա” նովելը, 1962), Մոխիր (1965), Ամեն ինչ` վաճառքի (1968), Շերտակարկանդակ (1968, հ/ֆ), Դրախտի դարպասը (1968), Ճանճաորս (1969), Կեչուտ (1970), Բնապատկեր ճակատամարտից հետո (1970), Պիղատոսը և մյուսները (1972), Հարսանիք (1973), Ավետյաց երկիր (1975), Ստվերագիծը (1976), Մեռած դասակարգ (1977, հ/ֆ), Մարմարե մարդը (1977), Առանց ցավազրկման (1978), Ներս անցնելու հրավեր (1978), Տան մթնոլորտը թող Քեզնով որոշվի (1979), Վիլկոյի օրիորդները (1979), Անցնող տարիների, անցնող օրերի հետ (1980), Դիրիժորը (1980), Երկաթե մարդը (1981), Դանտոն (1983), Սերը Գերմանիայում (1983), Սիրային դեպքերի քրոնիկոն (1986), Ֆրանսիացիները` տարբեր աչքերով (1988, մինի հ/ս), Դևեր (1988), Կորչակ (1990), Արծվով մատանին (1992), Ոճիր և պատիժ (1992, հ/ֆ), Նաստասյա (1994), Չարչարանաց շաբաթը (1995), Օրիորդ Ոչ ոք (1996), Պան Տադեուշ (1999), Ֆրանցիշեկ Կլոսի դատավճիռը (2000), Հունիսյան գիշեր (2001). Լեհական կինոյի դասը (2002), Վրեժ (2002), Համերաշխություն, համերաշխություն (“Հույսի մարդը” նովելը, 2005), Կատին (2007), Խնկեղեգ (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 17:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 17 13:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy british-council The European Cultural Foundation