VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մահվան խայթը

Ճապոնիա
1990, 115min.

Պրոդ.` Սեիյա Արակի, սց./ռեժ.` Կոհեյ Օգուրի (ըստՏոսիո Սիմաոյի վեպի), օպեր.` Սյոհեյ Անդո, կոմպոզ.` Տոսիո Հոսոկավա, նկ.` Յոսինագա Յոկոո, հնչ.` Հիդեո Նիսիձակի, մոնտ.` Նոբուո Օգավա:
Դերերում. Կեյկո Մացուձակա, Իտտոկու Կիսիբե, Տակենորի Մացումուրա, Յուրի Չիկամորի:

Ֆիլմն ընդգրկում է Ճապոնիայի տնտեսական մեծ վերելքի ժամանակաշրջանը 1950-ականներին և 60-ականներին: Ամուսնական զույգի բաժանման և վերամիավորման միջոցով հարցեր են առաջադրվում արդի ճապոնական հասարակությանը: Քննվում են զույգի և ընտանիքի ակունքները` որպես սոցիալական փոխհարաբերության ձևի, և նկարագեղորեն պատկերվում է ճապոնացիների բնութագիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում` օգտագործելով “սիսոսեցու”-ի (առաջին դեմքով գրված վեպ` եզակի ժանր ճապոնական գրականության մեջ) “սի”-ն (ես-ը): Ֆիլմի բանաստեղծական պատկերային լեզուն հորդում է հուզականորեն և ցնցող գեղեցկությամբ: “Մահվան խայթը”, անտարակույս, ճապոնական կինոյի գլուխգործոցներից է:

Մրցանակներ

Ժյուրիի մեծ մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 1990), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա, “Նիկկան սպորտս”-ի կինոմրցանակ, 1990), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա, “Հոչի”-ի կինոմրցանակ, 1990), լավագույն դերասան (Իտտոկու Կիսիբե), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա), լավագույն օպերատոր (Սյոհեյ Անդո), լավագույն լուսավորում (Հիրոսի Մացուի), լավագույն հնչյուն (Հիդեո Նիսիձակի) (Ճապոնական կինոակադեմիայի մրցանակներ, 1991), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա, “Երկնագույն ժապավեն” մրցանակ, 1991), լավագույն դերասան (Իտտոկու Կիսիբե), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա) (“Կինեմա Ձյումպո”-ի մրցանակներ, 1991), լավագույն դերասանուհի (Կեյկո Մացուձակա), լավագույն հնչյուն (Հիդեո Նիսիձակի) (“Մայնիչի”-ի կինոմրցույթ, 1991):

Օգուրի, Կոհեյ

Կոհեյ Օգուրի (ծն. 1945, Մաեբասի, Ճապոնիա)
Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը: Նրա ռեժիսորական առաջնեկը` “Տղմոտ գետը”, աշխարհ գալով 1981-ին, “Կինեմա ձյումպո” հանդեսի հրապարակած լավագույն ֆիլմերի տասնյակում գրավեց առաջին տեղը, ինչպես նաև արժանացավ “Երկնագույն ժապավեն” ազգային մրցանակին և “Մայնիչի” թերթի մրցույթում ճանաչվեց լավագույն ռեժիսորական աշխատանք: Ֆիլմը շահեց նաև Մոսկվայի ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը և ներկայացվեց “Օսկարի” ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: 1984-ին Լի Հուե-Սոնի սցենարով ասպարեզ եկավ “Նվիրվում է Կայակոյին” ժապավենը, որն առաջին անգամ ճապոնացի ռեժիսորին Ժորժ Սադուլի անվան մրցանակ բերեց: 1990-ին “Մահվան խայթը” Կաննի ՄԿՓ-ում նվաճեց ոչ միայն Ժյուրիի մեծ մրցանակը, այլև FIPRESCI-ի պարգևը: Երեք ֆիլմերում էլ գործողությունը ծավալվում է 1950-ականներին` շոշափելով “հետպատերազմյան կյանք” և “ճապոնականն ու ես” թեմաները: 1996-ին “Քնած մարդը” դարձավ առաջին ժապավենը, որի և սցենարը, և ռեժիսուրան պատկանում են Օգուրիին: Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ նկարահանվել էր Օգուրիի հայրենի Գունմա պրեֆեկտուրայում: Ինը տարի անց` 2005-ին, երևան եկավ Օգուրիի վերջին աշխատանքը` “Թաղված անտառը”:

Ֆիլմացանկ

Տղմոտ գետը (1981), Նվիրվում է Կայակոյին (1984), Մահվան խայթը (1990), Քնած մարդը (1996), Թաղված անտառը (2005):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 19:30Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation