Ստելա Ֆրանսիա 2008, 99min.
Պրոդ.` Բրյունո Բերթեմի, սց./ռեժ.` Սիլվի Վերեյդ, օպեր.` Նիկոլա Գորեն, կոմպոզ.` NousDeux the band, հնչ.` Դիմիտրի Օլե, մոնտ.` Քրիստել Դըվինտեր:
Դերերում. Լեորա Բարբարա, Կարոլ Ռոշե, Բենժամեն Բիոլե, Մելիսա Ռոդրիգես, Լետիսիա Գերար, Գիյոմ Դըպարդյո, Ժոան Լիբերո, Ժանիկ Գրավլին, Թիերի Նյովիկ, Վալերի Ստրո, Անն Բենուա, Քրիստոֆ Բուրսեյե:
1977 թվական. 11-ամյա Ստելան սկսում է հաճախել փարիզյան հեղինակավոր միջնակարգ դպրոց: Նա աշխարհ է դուրս գալիս, մի նոր աշխարհ, որը նման չէ իր իմացածին: Հրաշք է համարյա: Ստելան ապրում է բանվորական սրճարանում, Փարիզի ծայրամասին: Նոր դպրոցական տարին կփոխի նրա կյանքը:
Մրցանակներ
Լավագույն սցենար (Ֆլանդերի ՄԿՓ, 2008):
| Վերեյդ, Սիլվի Սիլվի Վերեյդ
Ուսանել է աշխարհագրություն, երաժշտություն և նկարչություն: 1990-ին նկարահանել է Ժուան Ռոզովի “Comment tu dis?”տեսահոլովակը և աշխատել մի շարք ֆիլմերի վրա: Նրա կարճամետրաժները մեծ դրվատանքի արժանացան. “Շների և գայլերի մեջ” ֆիլմը 1992-ին Կլերմոն-Ֆերանի փառատոնում արժանացավ Canal+-ի պարգևին, իսկ “Կանաչ տունը” 1993-ին շահեց Ժյուրիի մեծ մրցանակը Նանսիում: Այնուհետև Սիլվի Վերեյդը գրեց “Եղբայր” ֆիլմի սցենարը, որը պիտի նկարահաներ` օգտվելով եկամտի հաշվին տրվող կանխավճարի համակարգից: “Եղբայրը” շարունակում էր այն թեմաները, որոնք արդեն արծարծվել էին նրա կարճամետրաժներում. ժողվրդական, գրեթե լուսանցքում ապրողների միջավայրի պատկերը և երկու աշխարհների` արվարձանների ու մայրաքաղաքի հանդիպումը: Ոչ մեկին նախապատվություն չի տրվում: Փոխարենը արգելապատնեշներն ու սոցիալական պառակտումը կարծես ավելի շատ կապ ունեն մարդկանց զսպվածության, քան արտաքին հանգամանքների հետ: 1998-ին, ներկայացվելով Կաննի փառատոնի “Ֆրանսիական կինո” բաժնում, “Եղբայրն” արժանացավ Կիրիլ Կոլարի անվան մրցանակին: Ի լրումն հաջողությանը քննադատների շրջանում` ֆիլմը գովասանքի արժանացավ սցենարի և ռեժիսորական աշխատանքի համար: 1998-ին Էմմա դը Կոնի դերակատարումը նրան “Սեզար” մրցանակ բերեց` որպես լավագույն խոստումնալից երիտասարդ դերասանուհու: 2000-ին Վերեյդը նկարահանեց իր երկրորդ խաղարկային ֆիլմը` “Արքայադուստրերը”` դարձյալ Էմմա դը Կոնի գլխավոր դերակատարմամբ:
Ֆիլմացանկ
Կանաչ տունը (1992), Եղբայր (1997), Արքայադուստրեր (2000), Կնոջ սեր (2001, հ/ֆ), Սառնասրտություն (2007, հ/ֆ), Ստելա (2008):
|