VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Անցնում է մաշկի միջով

Հոլանդիա
2009, 94min.

Պրոդ.` Էսթեր Ռոտս, Հուգո Ռոտս, սց./ռեժ./մոնտ.` Էսթեր Ռոտս, օպեր.` Լեներտ Հիլեգե, կոմպոզ.` Դան Գեսին, նկ.` Տես Էլիս, Վերա վան դե Սանդտ, Մարիյե վան դեր Վարդ, հնչ.` Դան Գեսին, Վիկտոր Հորստինք:
Դերերում. Ռիֆկա Լոդեյզեն, Վիմ Օպբրաուք, Քրիս Բորովսկի, Էլիզաբեթ վան Նիմվեգեն, Թինա դե Բրոյն, Մատեյն Հարտեմինք:

Բիրտ հարձակումը փոխում է Մարիկեի կյանքը: Նա թողնում է հարազատ քաղաքի ռիթմերը հանուն մենության` ամայի գյուղական վայրի խարխուլ տանը: Անգիտակից երկյուղները Մարիկեին հանգիստ չեն տալիս սառած ագարակում: Երբ բացվում է գարունը, հետաքրքրությունը նոր բաների հանդեպ, որ սքողված էին ձմռան ցուրտ ամայության տակ, դուրս է մղում նրան իր հեղձուկ ներաշխարհից: Կամաց-կամաց Մարիկեն ընդունում է հարևան Ջոնի օգնությունը, բայց տարվա եղանակի փոխվելուն պես ինքն էլ է փոխվում:

Ռոտս, Էսթեր

Էսթեր Ռոտս (ծն. 1972, Գրունլո, Նիդերլանդներ)
Արնհեմի տեսողական արվեստի ակադեմիայում ուսանելուց հետո 1994-ին ուսումը շարունակել է Ամստերդամի հոլանդական կինոակադեմիայում: Եղբոր` Հուգո Ռոտսի հետ, Ամստերդամում հիմնել է Rots Filmwerk BV կինոստուդիան: Երեք կարճամետրաժներից հետո “Անցնում է մաշկի միջով” ֆիլմը նրա առաջին լիամետրաժ ժապավենն է:

Ֆիլմացանկ
Խաղա ինձ հետ (2001), Ես աճում եմ (3003), Անցնում է մաշկի միջով (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 20:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation