VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Նկարահանում կրակի տակ

Գերմանիա / Իսրայել / Պաղեստին
2005, 75min.

Պրոդ.` Անդրեաս Բրեմեր, սց.` Սաշա Միրզոև, Բեթինա Բորգֆելդ, ռեժ.` Սաշա Միրզոև, օպեր.` Անդրեաս Բրեմեր, Թեդ Գիֆորդս, կոմպոզ.` Բարնաբի Թեյլոր, հնչ.` Թեդ Գիֆորդս, մոնտ.` Դարեն Ֆլաքսթոուն:

Ռայնհարդ Քրաուզեն` Reuters-ի իսրայելական լուսանկարչական բաժնի գերմանացի ղեկավարը, կանգնած է վերջնաժամկետի և բարոյական երկընտրանքի առաջ: Նա դիտում է մի լուսանկար, որտեղ կին կամիկաձեի գլուխը, որ դեռ ընկած է գետնին, լիովին կտրվել է մարմնից, իսկ դեմքին ոչ մի բիծ չկա, և ոչ էլ արյուն է երևում: Ցո՞ւյց տալ սա աշխարհին, թե՞ թաքցնել: ՙԱմեն նկար պետք է պատմություն անի՚,- ասում է Ռայնհարդը, բայց աշխարհը պատրա՞ստ է նման կադր տեսնելու: Նա պետք է հաշված րոպեների ընթացքում որոշում կայացնի: Բարի գալուստ այն պատմության ամենօրյա դժվարությունների աշխարհ, որ շարունակ համալրվում է նորանոր սարսափներով: Ֆիլմը պատկերում է Ռայնհարդին` Իսրայելում պաշտոնավարելու չորս տարիների վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և երևան հանում ամեն օր թերթերում մեր տեսած լուսանկարները պատրաստող նորությունների գործակալության դժվարին առօրյան: Ռայնհարդն աշխատում է մի համախմբված թիմի հետ, որը կազմված է թե պաղեստինցիներից և թե իսրայելցիներից, որոնց մեծ մասը դեռ երբեք մեկմեկու չի հանդիպել, քանի որ տեղաշարժվելու ազատությունը բոլորի համար սահմանափակ է: Երկու պատերազմող կողմերն էլ հաշվետու են նույն մարդուն: Ռայնհարդի թիմը ամենից հաճախ զեկուցում է դաժանությունների մասին, և ամեն մեկն իր ապրած սթրեսը հաղթահարելու տարբեր եղանակ է գտել: Իսրայելցի լուսանկարիչ Գիլը փլվում է խցիկի վրա մի հուզումնալի հուղարկավորության ռեպորտաժից հետո և ասում է, թե երբեմն իրեն զգում է կադրերի որսի ելած կենդանու պես: Պաղեստինցի Ահմադը, որ հազիվ է մահից պրծել, աշխատելիս գիտի` իր պարտականությունն է աշխարհին ցույց տալ, թե ինչ է իրոք կատարվում Գազայում, և նա ապրում ու շնչում է իր գործով: Թելավիվցի երիտասարդ, տաղանդավոր լուանկարիչ Նիրը սովորել է տարանջատել ցերեկվա աշխատանքն ու ժամանցը և պնդում է, թե չի ուզում մտածել դրա մասին: Անիշխանական արևմտյան ափի Նաբլուս քաղաքի բնակիչ Աբեդը դարձել է տեղացի լրագրողների խոսնակը, թեև նախկինում ստիպված է եղել 90 oր դիմանալ պարետային ժամին: Նրանք բոլորը չեն փոխի իրենց աշխատանքը ոչ սիրո, ոչ փողի հետ: Ֆիլմը մտնում է նորությունների ամենահին գործակալության կուլիսները` ցույց տալով, թե ինչպես են այդ նորությունները պատրաստվում ու մատուցվում` երուսաղեմյան միջադեպի ժամանակ ցուցաբերված առաջին օգնության մասին պատմելուց մինչև հաջորդ օրվա լրագրերի առաջին էջը: Աննախադեպ խորությամբ պատկերվում է ամբողջ գործընթացը` շեշտելով թվային տեխնոլոգիայի ապշեցուցիչ արագությունը, բարոյական բարդ խնդիրները, որ բաժին են ընկնում նույնիսկ ամենակոշտմարդկանց, և ծայրահեղությամբ լի կյանքը պատերազմով բռնված երկրում:

Միրզոև, Սաշա

Սաշա Միրզոև
Նկարահանում է, թողարկում և մոնտաժում մարդասիրական վավերագրական ֆիլմեր` այն համոզմունքով, որ իրական մարդկանց պատմությունները գերազանցում են հորինվածքը: Միրզոևը նաև տնօրինում է Bivouac Productions կինոընկերությունը:
Մրցանակներ
Լավագույն ռեպորտաժ (Գերմանական հեռուստատեսության մրցանակ, 2005), Մարդու իրավունքների պաշտպանության մրցանակ, գերմանական տարբերակ (Մարդու իրավունքների մրցանակ, 2006):

Ֆիլմացանկ
Տարբեր իրավիճակ (2001), Շնաձկան որս (2002), Աշխատանքային շաբաթ (2004), Երազանքն ապրելով (2004), Ճշմարտությունը 60-ականների հեռուստատեսության մասին (2004), Տարբեր իրավիճակ 2 (2005), Նկարահանում կրակի տակ (2005), Կախարդության վտանգները (2006).

Ցուցադրումներ

Հուլիսի 13 17:30Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation