VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քերծվածք

Լեհաստան
2008, 89min.

Պրոդ.` Հենրիկ Ռոամովսկի, Դարյուշ Սիդոր, սց./ռեժ.` Միխալ Ռոսա, օպեր.` Մարչին Կոշալկա, կոմպոզ.` Ստանիսլավ Ռադվան, նկ.` Յագնա Յանիցկա, հնչ.` Պյոտր Դոմարաձկի, մոնտ.` Քշիշտոֆ Շպետմանսկի:
Դերերում.Յադվիգա Յանկովսկա-Չեշլյակ, Քշիշտոֆ Ստրոյինսկի, Էվա Տելեգա, Միրոսլավա Մարչելյուկ, Տերեսա Մարչևսկա, Ռիշարդ Ֆիլիպսկի, Ստանիսլավ Ռադվան, Եժի Սխեյբալ, Եժի Նովակ, Կինգա Պրեյս, Ալիցյա Բենիցևիչ, Դամիան Հրինևիչ, Սլավոմիր Պացեկ, Յակուբ Բոհոշևիչ, Զջիսլավ Վարդեյն, Դանուտա Յամրոզի, Աննա Օբերգ, Վոյչեխ Լեոնովիչ:

Ամուսնացած զույգը, որ հաշտ ու համերաշխ ապրել է երկար տարիներ, դառնում է իր անցյալի գերին. ենթադրվում է, որ ամուսիններից մեկը համագործակցել է գաղտնի ոստիկանության հետ: Եվ նրանք ի վիճակի չեն համակերպվել դրան: Մի կողմից` համատեղ կյանքի լավ տարիներ, մյուս կողմից` կասկած, որ իրենցից մեկը ստում է և անհավատարիմ է: Ինչպե±ս վարվել կասկածների հետ, որ աճում են և ձնագնդի պես ահագանում` ամեն ինչ հավաքելով և դեպի խորտակում տանելով:

Մրցանակներ
Հատուկ մրցանակ` ակնառու գեղարվեստական ավանդի համար (Միխալ Ռոսա, Կոտբուսի` արևելաեվրոպական երիտասարդ կինոյի փառատոն, 2008), Լավագույն սցենար (Միխալ Ռոսա), Պատվավոր հիշատակում (Յադվիգա Յանկովսկա-Չեշլյակ, Քշիշտոֆ Ստրոյինսկի, Լեհական ԿՓ, 2008 ):

Ռոսա, Միխալ

Միխալ Ռոսա (ծն.1963, Զաբժե, Լեհաստան)
Ավարտել է Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը և նույն համալսարանի ռադիոյի և հեռուստատեսության ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: 1990-ի կեսից դասախոսել է իր մայր բուհում:

Ֆիլմացանկ
Զինվորական խաղեր (1991), Թեժ հինգշաբթի (1994), Ներկ (1997), Լռություն (2001), Ինչ էր տեսել արևը (2005), Քերծվածք (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 10:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 13 18:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation