Գետը կարմրել էր ԱՄՆ 2009, 59min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր. /մոնտ.` Մայքլ Հակոբյան, կոմպոզ.` Արա Դաբանջյան, հնչ.` Ռիչարդ Ռ. Մքքորդի:
Երեսուն ականատեսների վկայությունների միջոցով ֆիլմըպատկերում է 1915-ին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրածների որոնումը: Քննարկվում են ցեղասպանության պատճառները հայոց և թուրքական պատմությունների համատեքստում: Մեծ տեղ է հատկացված հայերի տեղահանման հրամաններին, ամերիկացի միսիոներների և հյուպատոսների հաղորդումներին, որբ երեխաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին ու նրանց աքսորին դեպի անապատ, բռնի դավանափոխությանը, ինքնության կորստին և գաղտնի հեռագրերին: Ֆիլմը հանդիսատեսին տանում է լեգենդար Եփրատ գետի լեռնային ջրերից մինչև Սիրիայի տոթակեզ անապատներ` մեկ ու կես միլիոն բնաջնջված հայերի վերջին օթևանը: Աշխարհագրական առումով կինոնկարն սկսվում է Հին Հայաստանի լեռնաշխարհից, որտեղ ենթադրաբար Եդեմի այգին էր` Արարատ լեռան մոտակայքում: Այս ճանապարհի մյուս հանգրվաններն են Հալեպը` Հյուսիսային Սիրիայում, Եփրատի միջնամասի երկայնքով տեղավորված համակենտրոնացման ճամբարների վերահսկիչ կենտրոնը: Ֆիլմն ավարտվում է Դեյր Զոր անապատում, որտեղ տեղի է ունեցել փախստական երեխաների ամենամեծ զանգվածային ջարդն ու հրկիզումը անձավներում: Որոնումն ավարտվում է պատմական Հայաստանից երեք արաբացած փրկվածների հայտնաբերմամբ:
| Հակոբյան, Մայքլ Մայքլ Հակոբյան
Պրոդյուսեր, ռեժիսոր, գրող Մայքլ Հակոբյանը` Atlantis Productions-ի նախագահը, միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան է ստացել Հարվարդի համալսարանից: Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը Բերքլիում և երկու տարի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ապիրանտ եղել կինոարվեստի գծով: Քաղաքագիտություն և տնտեսագիտություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Բենարեսի հնդկական համալսարանում (Հնդկասատան), Քորվիլիսի Օրեգոնի պետական համալսարանում: 1954-ից իր սցենարներով ուսումնական և վավերագրական ֆիլմեր է նկարահանում ու թողարկում` կրթական նպատակներով և հեռուստատեսության համար: Ավելի քան 70 ֆիլմ է ստեղծել, որոնք շահել են 150-ից ավելի ազգային և միջազգային մրցանակներ: Հիմնական ֆիլմերից են «Ոսկե փաթույթի» և հինգմիջազգային առաջին մրցանակների դանեկիր «Ասիական հողը» (1955), երկու «Էմի»-ի հավակնորդ և հինգ առաջին մրցանակի դափնեկիր «Մոռացված ցեղասպանությունը» (1976), «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» (2003, «Ոսկե խցիկ» մրցանակ պատմական կարգում, ԱՄՆ կինոյի և վիդեոյի ՄԿՓ): 1979-ին Հակոբյանը հիմնել է Հայկական կինոհիմնադրամը, որը 17 տեսաֆիլմ և կինոնկար է թողարկել հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ: «Գետը կարմրել էր» ֆիլմը 1915-ի կոտորածից շուրջ 400 փրկվածների ու ականատեսների 40-ամյա նկարահանումների վերջնական արդյունքն է և Հայոց ցեղասպանությանը նվիրված եռապատումի եզրափակիչ կինոնկարը: Այս ֆիլմերը շոշափում են է մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և ըմբռնման խնդիրները:
Ֆիլմացանկ
Նեղոս գետը (1951), Ալին և նրա փոքրիկ ուղտը (1953), Ասիական հող (1954), Ապրիլը և նրա գառնուկը (1956), Տիբեթցի վաճառականներ (1958), Հիմալայներ. կյանքն աշխարհի տանիքին (1958), Ինչքա±ն է մեծ տիեզերքը (1960), Աֆրիկացի աղջիկը.Մալոբի (1960), Աֆրիկան իմ տունն է (1960), Ճապոնիայի ծովափնյա գյուղերը (1963), Հիմալայների լեռնային համայնքը (1964), Թանգարան.փախուստ դեպի ընկալում (1964), Հնդկաստանը և նրա սննդի խնդիրը (1965), Ուր է իմ ժողովուրդը (1965), Հարավային Կալիֆորնիայի պատմություն (1966), Նիգերիա.պետության կառուցման խնդիրներ (1967), Միջին Արևելքի խնդիրները (1967), Հենրի. Բարիոյի տղան (1968), Աֆրիկյան ոսկեդարի նեգրական թագավորությունները (1968), Հին Փյունիկիա (1968), Ռիքիի մեծ արկածը (1969), Երուսաղեմը և նրա ավանդը (1969), Երուսաղեմ. շատ աշխարհների կենտրոն (1969), Ամերիկյան պատմության սևամորթ հերոսները (1970), Մեքսիկաամերիկյան ընտանիք (1970), Մեքսիկացի կամ ամերիկացի (1970), Հնդկական գյուղի տղան (1970), Լինել ինչ-որ մեկը (1971), Եթե կենգուրուները ցատկում են, դու ինչու չես կարող (1971), Պատմական Հայաստանը (1971), Իսրայել. ճակատագրական ազգ (1972), Չհնչող աղմուկ (1973) Արաբա-իսրայելական հակամարտությունը (1974), Իսրայել. պատմությունը և մարդիկ (1974), Մետաքսագործությունը Չինաստանում (1976), Ձմեռը հնդկացիական արգելանոցում (1976), Ինչպես հետազոտություն անել (1976), Հայ դատը (1976), Մոռացված ցեղասպանություն (1976) Հայրենի երկիր (1977), Քանի դեռ խոտը կանաչ է (1977), Լռության մեկ դար (1978), Օտարականներ ավետյաց երկրում (1982), Կալիֆորնիայի հայերը. առաջին սերունդ (1984), Մանդատ Հայաստանի համար (1987), Կիլիկիա.վերածնունդ Հալեպում, (1987) Հայոց ավանդական խոհարարական արվեստը (1988), Ժառանգություն (1989), Արարարտի կանչը (1990), Հայոց ցեղասպանութունը (1992), Բիթլիսից մինչև Ֆրեզնո (1997), Ձայներ լճից (2000), Գերմանիան և գաղտնի ցեղապանությունը (2003), Գետը կարմրել էր (2008):
|