Խնդրանք Հայաստան 2008, 12min.
Պրոդ./սց./ռեժ.` Բագրատ Սիմոնյան, օպեր.` Արթուր Դևրիկյան, մոնտ.` Բագրատ Սիմոնյան, Արթուր Դևրիկյան:
Ֆիլմը պատկերում է 2008-ի գարնան առաջին օրերը Երևանում:
| Սիմոնյան, Բագրատ Բագրատ Սիմոնյան
1996-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի թատրոնի ռեժիսուրայի բաժինը (կուրսի ղեկավար Գրիգոր Մկրտչյան): 1992-1995 թթ. սովորել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիայում: 2001-ին եղել է «Հայկ» կինոստուդիայի ռեժիսոր, 2003-2005 թթ.` «Հայրենիք» եւ «Ար» հեռուստաընկերությունների ռեժիսոր, 2003-2005 թթ.` «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերությունների գովազդային հոլովակների ռեժիսոր, 2006-ին հաղորդաշարեր է պատրաստել «Երկիր մեդիա» և Հ2 հեռուստաընկերություններում:
Ֆիլմացանկ
Մենախոսություն (1994), Ես քեզ սիրում եմ (1998), Դատապարտվածները (1999), Ներկապնակ (2001), Մենություն (2001), Չեմ կարող սիրել, չեմ կարող ատել (2006), Եղեք երջանիկ (2007), Անցյալի արձագանքները (2008), Խնդրանք (2008):
|