VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բրոդվեյի արքայազնը

ԱՄՆ
2008, 100min.

Պրոդ.` Դարեն Դին, սց.` Շոն Բեյքեր, Դարեն Դին, ռեժ./օպեր./մոնտ.` Շոն Բեյքեր, նկ.` Սթիվոնիք Յութ Բեյքեր, հնչ.` Դեյվիդ Գրոհման:
Դերերում. Փրինս Ադու, Կարեն Կարա•ուլյան, Էյդան Նոեզի, Քևալի Մայա•ա, Կատ Սանչես, Վիկտորյա Թեյթ:

Լաքիի և Լևոնի` այս երկու տղամարդկանց կյանքը ի մի է գալիս Նյու Յորքի հագուստի մեծածախ վաճառքի շրջանի  ՙորովայնում՚: Գանայից ապօրինի ներգաղթած Լաքին ծայրը ծայրին է հասցնում` փողոցում •նորդներին համոզելով, որ գինն իջեցրած ֆիրմային ապրանք գնեն: Լիբանանահայ տարագիր Լևոնն անօրինական խանութ է պահում ծածուկ հետնասենյակով, որտեղ շահագրգռված գնորդներին կեղծված ապրանքներ են ցուցադրվում: Լաքիի աշխարհը հանկարծ տակնուվրա է լինում, երբ նրա կյանքում հայտնվում է մի երեխա, որի մայրը պնդում է, թե փոքրիկի հայրը հենց Լաքին է: Մինչ նա գլուխ կհանի ընտանեկան երկընտրանքից, Լևոնը ճգնում է իր փլուզվող ամուսնությունը փրկել: Առևտրական շրջանի անառողջ կողմը երևան է գալիս կեղծի և իրականի փոխադարձ կապը շարունակ ի ցույց դնելով: Ֆլաթիրոն բիլդինգի հովանու տակ նկարահանված և Բրոդվեյի գունագեղ թոհուբոհով համակված ֆիլմը որքան դաժան դրամա է, այնքան էլ` քնքուշ կատակեր•ություն: Եռանդուն կենսակերպին սազական սրընթաց ոճով ստեղծված  ՙԲրոդվեյի արքայազնը՚  պատկերում է Ամերիկա ներգաղթած մարդկանց կյանքը, որոնք հետամուտ են ընտանիքի և սիրո իդեալներին, բայց բավարարվում են Ամերիկյան երազանքի էժանա•ին տարբերակով:

Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմի համար (Վուդսթոքի ԿՓ, 2008), Ժյուրիի հատուկ մրցանակ (Թուրինի երիտասարդական ՄԿՓ, 2008), լավագույն դրամա ( Լոս Անջելես, 2008), Հատուկ հիշատակում. Այսօրվա կինեմատոգրաֆիստ (Լոկառնոյի ՄԿՓ, 2008), Հանդիսատեսի մրցանակ (Բելֆորի ՙՀանդիպումներ՚ ՄԿՓ, 2008), ՙՈսկե լեդի Հարիմագուադա՚ (Լաս Պալմասի ՄԿՓ, 2009), լավագույն խաղարկային կինոնկար (Լոս Անջելեսի համաամերիկյան ԿՓ, 2009), BIFF-ի մրցանակ` լավագույն սկսնակ կինեմատոգրաֆիստին (Բոուլդերի ՄԿՓ, 2009), լավագույն ամերիկյան անկախ կինոնկար (Քլիվլենդի ԿՓ, 2009), Ժյուրիի մեծ մրցանակ (Սակրամենտոյի ԿՓ, 2009), Ժյուրիի մեծ մրցանակ (Ֆլորիդայի ԿՓ, 2009):

Բեյքեր, Շոն

Շոն Բեյքեր (ծն. 1971, Սամիթ, Նյու Ջերսի, ԱՄՆ)
Հասակ է առել Նյու Ջերսիում, 90-ականներին` ուսանել Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցում: Գավազդային հոլովակները ռեժիսուրայի առաջին փորձն են տվել նրան, այնուհետև գրել է իր անդրանիկ խաղարկային ֆիլմի` ՙՉորստառանի բառերի՚  սցենարն ու նկարահանել (2000), որտեղ մի խումբ համադասարանցիներ վերստին հանդիպում են` հիշելով անցյալն ու փորձելով կանխատեսել ապագան: Նրա հաջորդ, համատեղ աշխատանքը ՙՃագար Գրեգը՚ գհեռուստասերիալն էր (2002 և 2005), որին հետևեց  ՙՀատուցումը՚  (2004)` սոցիալական դրաման Նյու Յորքի չին տարագիրների մասին:

Ֆիլմացանկ
Չորստառանի բառեր (2000), Ճագար Գրեգը (2002, 2005, հ/ս), Հատուցում (2004), Բրոդվեյի արքայազնը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 10:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 16 18:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation