Նռան գույնը Հայաստան 1969, 79min.
Սց/ռեժ.` Սերգեյ Փարաջանով, օպեր.` Սուրեն Շահբազյան, նկ.` Ստեփան Անդրանիկյան, կոմպոզ.` Տիգրան Մանսուրյան, հնչ.` Յուրի Սայադյան, մնջախաղի բեմադր.` Սերգեյ Փարաջանով, մոնտ.` Մ. Պոնոմարյով:
Դերերում. Սոֆիկո Ճիաուրելի, Վիլեն Գալստյան, Մ. Ալեքյան, Գ. Գեգեչկորի, Հ. Մինասյան, Մ. Ջափարիձե. Ս. Բաղաշվիլի, Գ. Մացուկատով, Մ. Բիբելեյշվիլի, Գ.Մարգարյան, Լ. Քարամյան, Գ.Գաբունյա, Բ.Միրիանիշվիլի, Ի. Բաբայան, Բ.Թախիշվիլի, Ժ. Ղարիբյան, Տ. Դվալի, Է.Փանախչյան, Յ. Մերդենով, Յ. Ամիրյան:
Գեղագիտական առումով ԽՍՀՄ-ումստեղծված ամենածայրահեղ ֆիլմը` 18-րդ դարի հայ ազգային պոետ Սայաթ-Նովայի կյանքի տեսլային պատումը, բարձրարվեստկինոյի հաղթահանդեսն է: Մտահղացվելովորպես հայկական մանրանկարչությունը հիշեցնող նկարագեղ կտավների արտասովոր բարդ շարք` ֆիլմն ապշեցուցիչ գեղեցկությամբ օժտված անրջանման պատկերաշար է: Խորհրդանշանների և այլաբանություններիմիջոցով ոգեկոչվում են պոետի մանկությունն ու պատանեկությունը, աշուղի նրա կյանքը վրաց Հերակլի II թագավորի արքունիքում, սերը, առանձնացումը մենաստանում, ծերությունը, մահն ու անմահությունը:
Ֆիլմը` առաջին, ռեժիսորական մոնտաժով, ներկայացվել է միայն Հայաստանում: Լոկ Սերգեյ Յուտկևիչի մոնտաժից հետո է, որ կինոնկարը թույլատրվել է ցուցադրել Խորհրդային Միությունում:
| Փարաջանով, Սերգեյ Սերգեյ Փարաջանով (Փարաջանյան) (1924, Թբիլիսի - 1990, Երևան)
1942-45 թթ. ուսանել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի շինարարական ֆակուլտետում, ապա` Թբիլիսիիկոնսերվատորիայի վոկալ բաժնում: 1952-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժինը (Ի. Սավչենկոյի արվեստանոց): Մինչև 1968-ը աշխատել է Կիևի Դովժենկոյի անվ. կինոստուդիայում, այնուհետև` «Հայֆիլմ» և «Վրացֆիլմ» ստուդիաներում: 1973-ի վերջին ձերբակալվել է ու 1974-ին` դատապարտվել «միասեռական կողմնորոշման և արվեստի առարկաներինվերաբերող ապօրինի գործարքների համար»: Բանտից ազատվել է 1977-ի վերջին, արտասահմանյան հասարակայնության բողոքներից և անձամբ Բրեժնևին Լուի Արագոնի հանձնած բողոքագրից հետո: 1983-1988 թթ. աշխատել է «Վրացֆիլմ» ստուդիայում, որտեղ նկարահանել է երեք ֆիլմ: 1989-ին «Հայֆիլմում» ձեռնարկել է «Խոստովանանք» ֆիլմը, որն ընդհատվել է նրա առողջության վատթարացման պատճառով: Գրել է իրֆիլմերի մեծ մասի սցենարները, հեղինակ է նաև մոտ քսան սցենարի («Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Շուշանիկի նահատակությունը»), որոնք կյանքի չեն կոչվել: Ստեղծել է արվեստի բազմաթիվ գործեր` կոլաժներ, տիկնիկներ, խեցեղեն, նկարներ, որոնց մեծ մասը ցուցադրվում է նրա երևանյան թանգարանում (բացվել է 1991-ին): Փարաջանովի ստեղծած նոր լեզուն բարձր է գնահատվել ժամանակակիցներիկողմից:
Ֆիլմացանկ
Մոլդովական հեքիաթ (1952, կ/մ), Անդրիեշ (համառեժ.` Յ. Բազելյան, 1954), Դումկա (1958, վավեր.), Նատալյա Ուժվիյ (1959, վավեր.) Ոսկե ձեռքեր (1959, վավեր.), Առաջին տղան (1959), Ուկրաինական ռապսոդիա (1961), Ծաղիկ քարի վրա (1962), Մոռացված նախնիներիստվերները (1964), Կիևյան որմնանկարներ, (1966, անավարտ), Հակոբ Հովնաթանյան (1967, վավեր.), Երեխաները` Կոմիտասին (1968, վավեր.), Նռան գույնը (1969), Սուրամի բերդի լեգենդը (1984), Փիրոսմանի (Նախշեր Փիրոսմանիի թեմաներով) (1985), Աշուղ Ղարիբ (1988), Խոստովանանք (1990, անավարտ):
|