Պլատոն Ռուսաստան 2008, 93min.
Պրոդ.` Գևորգ Ներսիսյան, Արմեն Մանասարյան, սց.` Ամետխան Մագոմեդով, Վարդան Հակոբյան, ռեժ.` Վարդան Հակոբյան, օպեր.` Վահագն Տեր-Հակոբյան, երաժշտ.` Արտո Թունջբոյաջյան, նկ.` Վլադիմիր Վասկո, հնչ.` Անատոլի Բելոզյորով, մոնտ.` Մարգարիտա Սմիռնովա
Դերերում. Պավել Վոլյա, Ելիզավետա Լոտովա, Օլեգար Ֆեդորո, Մուխտար Հուսեյնհաջիև:
Պլատոնը Մոսկվայի խայտաբղետ իրավիճակներում իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում. հաջողակ է, համակրելի: Նա լավ գիտի Մոսկվան, իսկ Մոսկվան էլ ճանաչում է նրան: Պլատոնը մեծ գումարներ է աշխատում հիմնականում մարդկանց բնազդների վրա: Կապեր, աղջիկներ, փող. նա ամեն ինչ ունի: Եվ ամեն ինչ հրաշալի է` մինչև հանդիպումը սիրո հետ…
| Հակոբյան, Վարդան Հ. Վարդան Հակոբյան (ծն. 1977, Երևան)
1995-97 թթ. ուսանել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի բաժնում, ապա` Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում, որն ավարտել է 2002-ին (Կարեն Շահնազարովի, Անդրեյ Էշպայի արվեստանոց):
Ֆիլմացանկ
C’est la vie (1996), Ես քեզ սիրում եմ (1997), Դուդուկ (2001), Չիժիկ (2003), Իմ անունը Երջանկություն է (2005), Պլատոն (2008):
|