Կանոնները փոխվել են Ֆրանսիա 2009, 100min.
Պրոդ.` Քրիստին Գոզլան, Ալեն Թերզյան, սց.` Դանիել Թոմսոն, Քրիստոֆեր Թոմսոն, ռեժ.` Դանիել Թոմսոն, օպեր.` Ժան-Մարկ Ֆաբր, կոմպոզ.` Նիկոլա Պիովանի, նկ.` Միշել Աբ, հնչ.` Ժան-Պիեռ Դյուրե, Ֆրեդերիկ լը Լուե, Վենսան Արնարդի, Իգոր Թոմա-Ժերար, մոնտ.` Սիլվի Լանդրա:
Դերերում. Կարին Վիար, Դանի Բուն, Մարինա Ֆոյ, Պատրիկ Բրյուել, Էմանյուել Սենյե, Քրիստոֆեր Թոմսոն, Մարինա Հենդս, Պատրիկ Շենե, Բլանկա Լի, Լորան Սթոքեր, Պիեռ Արդիտի, Ժան Ռեմբո, Իզաբել Կանյա, Մարկ Ռյուֆոլ, Սիրիլ Էլդեն:
Ճաշկերույթի ժամանակ իշխում է խաբուսիկությունը. հագնում-կապում ես, ծիծաղում, պատմություններ անում, կեցվածք ընդունում, հուշերդ ու ընկերներիդ բաժանում մյուսների հետ: Մտահոգությունը թաքցվում է հումորի, իսկ ցավը` զսպվում ծիծաղի պոռթկումների տակ: Եվ մի քանի ժամ անց քեզ արդեն ընդունում են: Դա է կարևորը: Եթե շարժվում ես ճիշտ կանոններով, հարգում մյուս հյուրերին, ջերմ ես, կեղծավոր և կենսուրախ, հույս կա, որ երեկոն լավ կանցնի… Բայց դիմակները հանվում են տան ճանապարհին:
| Թոմսոն, Դանիել Դանիել Թոմսոն (ծն. 1942, Մոնակո)
Ուղիղ 20 տարեկան էր, երբ հայրը` Ժերար Ուրին, խնդրեց սցենարի հարցում իր օգնականը լինել: Սցենարիստի նրա կարիերան սկսվեց “Մեծ զբոսանք” ֆիլմով և շարունակվեց “Ուղեղը” (1968), “Մեծամոլություն” (1974) և “Ռաբբի Հակոբի խենթ արկածները” (1970) ժապավեններով: Շարունակելով հոր հետ կանոնավորապես աշխատել (“Փախուստ”, “Հովանոցի ծակոց”, “Վարպետաց վարպետը”, “Ղևին և Գողիաթը”)` նա դարձավ Ֆրանսիայի ամենապահանջված սցենարիստներից մեկը, աշխատեց այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան-Շառլ Տակելան (“Զարմիկ, զարմուհի”, 1975, ներկայացվել է “Օսկարի”` լավագույն սցենարի համար), Կլոդ Պինոտոն (“Բում”, 1980, “Բում 2”, 1982, “Ուսանողուհին”, 1988, “Ձյուն և կրակ”, 1989), Էլի Շուրաքին (“Արջամկներ”, 1992), Պատրիս Շերոն (“Մարգո թագուհին”, 1993, “Ով ինձ սիրում է` գնացք կնստի”, 1996), Ալեն Բերբերյանը (“Պապարացցի”, 1997) և Գաբրիել Ագիոնը (“Սիրելի զոքանչը”, 1999): Այս ֆիլմերի մի մասը դարձավ ֆրանսիական ամենամեծ հիթերից: Երկար ժամանակ Թոմսոնն ուզում էր ինքը նկարահանել: Հետո հղացավ իր առաջին ֆիլմը` “Սուրբ ծննդյան կարկանդակը”: Կինոնկարը նշանակալից շահութաբեր հաջողություն ունեցավ և 2000-ին ներկայացվեց մի քանի “Սեզար” մրցանակի, որոնցից մեկը` կնոջ լավագույն երկրորդական դերի համար, բաժին ընկավ Շարլոթ Գենզբուրին: 2003-ին Թոմսոնի երկրորդ խաղարկային աշխատանքը` “Ժամանակի տարբերությունը”` Ժյուլիետ Բինոշի և Ժան Ռենոյի մասնակցությամբ, հանդիսատեսների շրջանում դարձյալ մեծ հիթ դարձավ: 2006-ին նա նոր կատակերգություն նկարահանեց` “Պարտերի տեղերը”:
Ֆիլմացանկ
Սուրբ ծննդյան կարկանդակը (1999) Ժամանակի տարբերություն (2002), Նվագախմբի տեղերը (2005), Կանոնները փոխվել են (2009):
|