VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Աղջնակը

Իտալիա / Ավստրալիա
2009, 100min.

Պրոդ./օպեր.` Ռայներ Ֆրիմել, սց./հնչ./մոնտ.` Տիցցա Կովի, ռեժ.` Տիցցա Կովի, Ռայներ Ֆրիմել:
Դերերում. Պատրիցիա Ջերարդի, Ասյա Կրիպպա, Տայրո Կարոլի, Վալտեր Զաաբել:

Զբոսայգում լքված երկամյա աղջնակին` Ասյային գտնում է կրկեսում աշխատող Պատին, որն ամուսնու` Վալտերի հետ բնակվում է Հռոմի արվարձանում, Սան Բազիլիոյի կցաֆուրգոնների կայանատեղում: Տայրոյի` տատի հետհարևան կոնտեյներում ապրող պատանու օգնությամբ Պատին սկսում է փնտրել երեխայի մորը և անորոշ ժամանակով նոր ապաստան տալիս աղջնակին: Ֆիլմն այսօրվա Իտալիայի անօթևանների աշխարհի մասին է, հուզիչ պատմություն խտրականության և արիության, կորստի ու հոգեհարազատության մասին, մի հայացք, որն ուղղված է պարսպված հասարակության երկաթե ցանկապատից այն կողմ:

Մրցանակներ
Europa Cinemas մակնիշ (Կաննի ՄԿՓ, 2009):

Կովի, Տիցցա

Տիցցա Կովի (ծն. 1971, Բոլցանո, Իտալիա)
Վիեննայի գրաֆիկայի ինստիտուտում լուսանկարչություն ուսանելուց հետո բնակվում է Փարիզում և Բեռլինում: Ուսումն ավարտելուն պես մեկնել է Հռոմ, որտեղ ազատ լուսանկարիչ է աշխատել: Բազմաթիվ խրախուսական պարգևներ է ստացել իր լուսանկարների համար:

Ֆիլմացանկ
Ինչ գեղեցիկ է կյանքը (1997), Վիեննա. յոթ տեսարան (1998), Սա է ամբողջը (2000), Նոթեր պարտերի խորքից (2001), Բաբուշկա (2005), Աղջնակը (2009):

Ֆրիմել, Ռայներ

Ռայներ Ֆրիմել (ծն. 1971, Վիեննա)
Ավարտել է Վիեննայի գրաֆիկայի ինստիտուտը: Լուսանկարների համար խրախուսական պարգևներ է ստացել Հռոմում, Փարիզում և Նյու Յորքում: 2002-ին Տիցցա Կովին և Ռայներ Ֆրիմելը հիմնել են Vento Film կինոընկերությունը` իրենց ֆիլմերն անկախ արտադրելու համար:  ՙԱղջնակը՚  նրանց առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքն է:

Ֆիլմացանկ

Աղջնակը (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 17 10:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 17 16:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council USA Embassy The European Cultural Foundation