VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հյուսիսային լույսեր

ԱՄՆ
1979, 95min.

Պրոդ./ռեժ./մոնտ.` Ռոբ Նիկսոն, Ջոն Հանսոն, սց.` Ռոբ Նիկսոն, օպեր.` Ջուդի Իրոլա, կոմպոզ.` Օզի Ալեր:
Դերերում. Ռոբերտ Բելինգ, Ջո Սպանո, Սուզան Լինչ, Մարիաննա Ասթրյոմ-Դե Ֆինա:

Ֆիլմը ձեղնահարկում հայտնաբերված հին, սև-սպիտակ լուսանկարի զգացողություն է ներշնչում: Երիտասարդ սիրահարների դառնանուշ պատմությունը, որոնք ներքաշված են հացահատիկի առևտրի, բանկերի և երկաթուղու դեմ ագարակատերերի ծավալած քաղաքական պայքարի մեջ, վերադարձնում է ամերիկյան պատմության մոռացված դարաշրջանը և ոգեկոչում հյուսիսային հարթավայրերի խստաշունչ գեղեցկությունը:

Մրցանակներ
"Ոսկե կինոխցիկ" (Կաննի ՄԿՓ, 1979):

Նիլսոն, Ռոբ

Ռոբ Նիլսոն (ծն. 1939, Ռայնլանդեր, Վիսքոնսին, ԱՄՆ)
Սան Ֆրանցիկոյում հաստատված ռեժիսոր Նիլսոնը և նրա համառեժիսոր Ջոն Հանսոնը "Հյուսիսային լույսերի" համար "Ոսկե կինոխցիկ" են ստացել Կաննում, իսկ Նիլսոնն իր "Տապ և արևի լույս" ֆիլմի համար արժանացել է Սանդենսի ԿՓ-ի Ժյուրիի մեծ մրցանակին: Նա այս երկու մրցանակները վաստակած առաջին ամերիկացի ռեժիսորն է: Նիլսոնը թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է, մի եղանակ, որ ուսուցանվել է Սան Ֆրանցիսկոյի Tenderloin yGroup Actor’s Ensemble-ում և ներկայացվել ամբողջ աշխարհում կազմակերպված սեմինարներում: Նիլսոնը ռահվիրա է վիդեոյի տեխնիկան ժապավենին փոխանցելու գործում, ինչը հանգեցրել է ներկայիս թվային հեղաշրջմանը: 1985-ին "Ազդանշան 7" -ը առաջին փոքր ձևաչափի խաղարկային տեսաֆիլմն էր, որ տեղափոխվեց ժապավենի վրա և ցուցադրվեց աշխարհում: "Կավիճը" ` Նիլսոնի անդրանիկ ֆիլմը Tenderloin Action Group-ի (այժմ Tenderloin yGroup) հետ, որն անօթևան մարդկանց խումբ է Սան Ֆրանցիսկոյում, ներկայացվեց Լոկառնոյի և Թորոնթոյի կինոփառատոներում: "Village Voice" ֆիլմը դասվեց տարվա լավագույն կինոնկարների թվին: Վիրջինիայի ԿՓ-ում, դարձյալ 2003-ին: Malaparte ճապոնական ստուդիայի համագործակցությամբ Նիլսոնը Direct Action ոճի թվային ֆիլմ է նկարահանել Հիրոսիմայի ափերի մոտ գտնվող Սագի կղզում: "Ձմեռային նարինջների" համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆուկուոկայի կինոարխիվում 2000-ին, իսկ ամերիկյան պրեմիերան` նույն թվականին Միլ Վալիի ՄԿՓ-ում: 2000-ին Նիլսոնը նկարահանել է Direct Action ոճի ևս մի թվային ֆիլմ` "Սամթը", այս անգամ Հորդանանում, աշխատելով Զենիդի` սոցիալական զարգացման հորդանանյան մի հաստատության հավաքած երիտասարդ հորդանանցիների հետ: "Սամթն" առաջին անգամ ցուցադրվել է Միլ Վալիի ԿՓ-ում, 2004-ին: Իսկ 2003-ին Նիլսոնը Հյուսիսային Աֆրիկայում Resfest-ի հետ համատեղ, կյանքի է կոչել "Ֆրենքը"` Քեյփթաունում նկարահանված, Direct Action ոճի ևս մի թվային կինոնկար, որտեղ հանդես են եկել քաղաքից ու դրա շրջակայքից ընտրված դերակատարներ: 2005-ին Pacific Film Archives-ում տեղի է ունեցել "Անվտանգության" համաշխարհային պրեմիերան. Direct Action ոճի այս խաղարկային ֆիլմը ստեղծվել է այն ժամանակ, երբ Նիլսոնը գտնվում էր Բերքլիում, Կալիֆորնիայի համալսարանում: "Անվտանգությունը" Green Cine Internet ԿՓ-ում արժանացել է Հանդիսատեսի մրցանակին: 2006-ին Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee կինոփառատոնը ներկայացրեց "Բացումը"` Direct Action ոճի մի խաղարկային ֆիլմ ևս, որ ստեղծվել էր Կանզաս Սիթիում, փառատոնի հովանավորությամբ, որպես բացման կինոնկար: Նիլսոնը նկարահանել է նաև "Քաղաքը հողին է հավասարվել" ֆիլմը USA Channel-ի համար, ըստ Ռոդ Սերլինգի սցենարի: Նրա կինոքննադատական հոդվածները հրապարակվել են Ifilm-ում, Adobe Motion Channel-ում և թվային կինոարտադրության Res առաջատար հանդեսի մշտական խմբագրական սյունակում: Վերջին տարիներս Նիլսոնի գործերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունեցել Բերքլիի Pacific Film Archives-ում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Resfest-ում (Սեուլ, Կորեա), Թվային կինոյի փառատոնում (Նյու Դելի, Հնդկաստան), MOV փառատոնում և Cinemanila-ում (Մանիլա, Ֆիլիպիններ), Հոնկոնգի ՄԿՓ-ում և Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում: Նիլսոնին շնորհված վերջին մրցանակների թվում են Թեդ Մ. Լարսոնի մրցանակը Ֆարգոյի ՄԿՓ-ում` "կինոարտադրության մեջ ունեցած ակնառու ներդրման համար", "Անկախ կինոյի ռահվիրան"` Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում, Տարվա կինեմատոգրաֆիստ տիտղոսը Սիլվեր Լեյքի ԿՓ-ում (Լոս Անջելես) և Milley մրցանակը` Միլի Վալի քաղաքի կողմից, արվեստում ձեռք բերած նվաճումների համար: Նիլսոնի "Տրիստան դա Կունյայի փախստականի կողմից" բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել 2007-ին և մատչելի է Authorhouse.com.-ում: Այդ տարի Հարվարդի կինոարխիվում ցուցադրվեց Նիլսոնի 9 ֆիլմերից կազմված մարաթոն: "Փրեսք կղզին" սյուժետային գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Սանտա Կրուսի լեռներում և Հյուսիսային Վիսքոնսինում, առաջին անգամ ներկայացվել է Միլ Վալիի ԿՓ-ում 2007-ին:


Ֆիլմացանկ
Հյուսիսային լույսեր (1979), Ազդանշան 7 (1985), Եզրին (1986), Տապ և արևի լույս (1988), Փողոցը (1989), Խոսքեր մեռնողի համար (1990), Ընտրելով հաջողությունը (1994), Կավիճ (1996), Քաղաքը հողին է հավասարվել (1998), Ձմեռային նարինջներ (2000), Երգեցողություն (2000), Հարված (2000), C6 սխեման (2001), Աղմուկ (2005), Վերաբերմունք (2003), Սամթ (2004), Ֆրենք (2004), Անվտանգություն (2005), Կարիք (2005), Բացում (2006), Պան (2006), Օգտագործված է (2007), Զուգորդում (2007), Փրեսք կղզին (2007):


Ցուցադրումներ

Հուլիսի 13 12:00Տիկնիկային թատրոն, մեծ դահլիճ
Հուլիսի 14 19:30Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 19 13:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation