Կարիք ԱՄՆ 2005, 95min.
Պրոդ.` Բեթ Լա Դավ, սց./ռեժ.` Ռոբ Նիլսոն, օպեր.` Միքի Ֆրիման, մոնտ.` Չիկարա Մոտոմուրա:
Դերերում. Դայան Գեյդրի, Մարիան Հիթ, Գաբրիելա Մալց Լարքին, Բրեթ Մքքեյբ, Դեյվիդ Ֆայն, Քորի Դյուվալ, Բրուս Մարովիչ, Թերի Ֆրոգոթ, Ռիչարդ Այրա Ջոնս, Բըրնս Էլիսոն, Արմանդ Բլազի, Մարիան Քրիստիան, Վերնոն Մադեյրոս, Թեդի Ուայլեր, Ջոնի Հոլիդեյ, Իրիթ Լևի:
Ֆիլմը մեզ տանում է ստվերոտ ծառուղիներն ու ծխապատ բարերը, որ շատ են շահարկվել "սև" ժանրի ծագում ու հավակնություններ ունեցող ֆիլմերում, բայց այլ ուղիով է ընթանում: "Կարիք"՚-ը փորձում է շրջանցել կյանքի հատակի պատկերման կարծրատիպերը և քրեական պատմությունների ու դետեկտիվների պայմանականությունները: Ֆիլմը պատկերում է այն չորս կանանց փխրուն բարեկամությունը, ընտանեկան վեճերը, մրցակցությունն ու համերաշխությունը, որոնք Սան Ֆրանցիսկոյի Թենդերլոյն շրջանում զբաղված են սեքս բիզնեսով: Սա նաև անձնական հայացք է` ուղղված չորս տարբեր հոգու և այն մարդկանց, ում նրանք սիրում են, մոլորեցնում, հանդուրժում ու ձգտում ճանաչել: Պետիտը տքնում է պահպանել իր կապը գրպանահատ Թայրոնի հետ, մինչ Ջեյնը սթրիփթիզի պարուհի է "Գոլդ" ակումբում: Լուն` Ջեյնի մայրը, հերոին օգտագործող մի թմրամոլ, տարեց մարմնավաճառ է, որն աշխատում է փողոցում և բարերում` հաշվի չնստելով կավատների հետ: Ֆրանչեսկան վարձու ուղեկիցների ծառայություն ունի և հեռախոսային սեքսով է զբաղվում: Ֆիլմը կենտրոնանում է այս կանանց իրար կապող համատեղ փորձառության և գործի բերումով` այն լարման վրա, որը սպառնում է նրանց բարեկամությանը: Մի մասնագիտության մեջ, որ բարգավաճում է երևակայության ու տանջանքի հաշվին, նրանք պայքարում են մեկմեկու հոգ տանելու իրենց պատճառներին կառչած մնալու համար:
| Նիլսոն, Ռոբ Ռոբ Նիլսոն (ծն. 1939, Ռայնլանդեր, Վիսքոնսին, ԱՄՆ)
Սան Ֆրանցիկոյում հաստատված ռեժիսոր Նիլսոնը և նրա համառեժիսոր Ջոն Հանսոնը "Հյուսիսային լույսերի" համար "Ոսկե կինոխցիկ" են ստացել Կաննում, իսկ Նիլսոնն իր "Տապ և արևի լույս" ֆիլմի համար արժանացել է Սանդենսի ԿՓ-ի Ժյուրիի մեծ մրցանակին: Նա այս երկու մրցանակները վաստակած առաջին ամերիկացի ռեժիսորն է: Նիլսոնը թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է, մի եղանակ, որ ուսուցանվել է Սան Ֆրանցիսկոյի Tenderloin yGroup Actor’s Ensemble-ում և ներկայացվել ամբողջ աշխարհում կազմակերպված սեմինարներում: Նիլսոնը ռահվիրա է վիդեոյի տեխնիկան ժապավենին փոխանցելու գործում, ինչը հանգեցրել է ներկայիս թվային հեղաշրջմանը: 1985-ին "Ազդանշան 7" -ը առաջին փոքր ձևաչափի խաղարկային տեսաֆիլմն էր, որ տեղափոխվեց ժապավենի վրա և ցուցադրվեց աշխարհում: "Կավիճը" ` Նիլսոնի անդրանիկ ֆիլմը Tenderloin Action Group-ի (այժմ Tenderloin yGroup) հետ, որն անօթևան մարդկանց խումբ է Սան Ֆրանցիսկոյում, ներկայացվեց Լոկառնոյի և Թորոնթոյի կինոփառատոներում: "Village Voice" ֆիլմը դասվեց տարվա լավագույն կինոնկարների թվին: Վիրջինիայի ԿՓ-ում, դարձյալ 2003-ին: Malaparte ճապոնական ստուդիայի համագործակցությամբ Նիլսոնը Direct Action ոճի թվային ֆիլմ է նկարահանել Հիրոսիմայի ափերի մոտ գտնվող Սագի կղզում: "Ձմեռային նարինջների" համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆուկուոկայի կինոարխիվում 2000-ին, իսկ ամերիկյան պրեմիերան` նույն թվականին Միլ Վալիի ՄԿՓ-ում: 2000-ին Նիլսոնը նկարահանել է Direct Action ոճի ևս մի թվային ֆիլմ` "Սամթը", այս անգամ Հորդանանում, աշխատելով Զենիդի` սոցիալական զարգացման հորդանանյան մի հաստատության հավաքած երիտասարդ հորդանանցիների հետ: "Սամթն" առաջին անգամ ցուցադրվել է Միլ Վալիի ԿՓ-ում, 2004-ին: Իսկ 2003-ին Նիլսոնը Հյուսիսային Աֆրիկայում Resfest-ի հետ համատեղ, կյանքի է կոչել "Ֆրենքը"` Քեյփթաունում նկարահանված, Direct Action ոճի ևս մի թվային կինոնկար, որտեղ հանդես են եկել քաղաքից ու դրա շրջակայքից ընտրված դերակատարներ: 2005-ին Pacific Film Archives-ում տեղի է ունեցել "Անվտանգության" համաշխարհային պրեմիերան. Direct Action ոճի այս խաղարկային ֆիլմը ստեղծվել է այն ժամանակ, երբ Նիլսոնը գտնվում էր Բերքլիում, Կալիֆորնիայի համալսարանում: "Անվտանգությունը" Green Cine Internet ԿՓ-ում արժանացել է Հանդիսատեսի մրցանակին: 2006-ին Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee կինոփառատոնը ներկայացրեց "Բացումը"` Direct Action ոճի մի խաղարկային ֆիլմ ևս, որ ստեղծվել էր Կանզաս Սիթիում, փառատոնի հովանավորությամբ, որպես բացման կինոնկար: Նիլսոնը նկարահանել է նաև "Քաղաքը հողին է հավասարվել" ֆիլմը USA Channel-ի համար, ըստ Ռոդ Սերլինգի սցենարի: Նրա կինոքննադատական հոդվածները հրապարակվել են Ifilm-ում, Adobe Motion Channel-ում և թվային կինոարտադրության Res առաջատար հանդեսի մշտական խմբագրական սյունակում: Վերջին տարիներս Նիլսոնի գործերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունեցել Բերքլիի Pacific Film Archives-ում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Resfest-ում (Սեուլ, Կորեա), Թվային կինոյի փառատոնում (Նյու Դելի, Հնդկաստան), MOV փառատոնում և Cinemanila-ում (Մանիլա, Ֆիլիպիններ), Հոնկոնգի ՄԿՓ-ում և Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում: Նիլսոնին շնորհված վերջին մրցանակների թվում են Թեդ Մ. Լարսոնի մրցանակը Ֆարգոյի ՄԿՓ-ում` "կինոարտադրության մեջ ունեցած ակնառու ներդրման համար", "Անկախ կինոյի ռահվիրան"` Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում, Տարվա կինեմատոգրաֆիստ տիտղոսը Սիլվեր Լեյքի ԿՓ-ում (Լոս Անջելես) և Milley մրցանակը` Միլի Վալի քաղաքի կողմից, արվեստում ձեռք բերած նվաճումների համար: Նիլսոնի "Տրիստան դա Կունյայի փախստականի կողմից" բանաստեղծությունների գիրքը լույս է տեսել 2007-ին և մատչելի է Authorhouse.com.-ում: Այդ տարի Հարվարդի կինոարխիվում ցուցադրվեց Նիլսոնի 9 ֆիլմերից կազմված մարաթոն: "Փրեսք կղզին" սյուժետային գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Սանտա Կրուսի լեռներում և Հյուսիսային Վիսքոնսինում, առաջին անգամ ներկայացվել է Միլ Վալիի ԿՓ-ում 2007-ին:
Ֆիլմացանկ
Հյուսիսային լույսեր (1979), Ազդանշան 7 (1985), Եզրին (1986), Տապ և արևի լույս (1988), Փողոցը (1989), Խոսքեր մեռնողի համար (1990), Ընտրելով հաջողությունը (1994), Կավիճ (1996), Քաղաքը հողին է հավասարվել (1998), Ձմեռային նարինջներ (2000), Երգեցողություն (2000), Հարված (2000), C6 սխեման (2001), Աղմուկ (2005), Վերաբերմունք (2003), Սամթ (2004), Ֆրենք (2004), Անվտանգություն (2005), Կարիք (2005), Բացում (2006), Պան (2006), Օգտագործված է (2007), Զուգորդում (2007), Փրեսք կղզին (2007):
|