Սպանության գործ. Հրանտ Դինք Գերմանիա 2009, 80min.
Պրոդ.` Գիզելա Մարքս, սց.` Օսման Օքքան, ռեժ.` Օսման Օքքան, Սիմոնա Զիթե, օպեր.` Թոմ Քայզեր, երաժշտ.` Ջիվան Գասպարյան, հնչ.` Կնուտ Վալտեր, մոնտ.` Բիրգիթ Քոսթեր:
2007-ի հունվարին, օըը ցերեկով Ստամբուլում սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը: «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն ամբողջ կյանքն անցկացրել էր` պաշտպանելով փոքրամասնությունների, հատկապես հայերի և քրդերի իրավունքները: Այսպիսով, նա վեր է հանել Թուրքիայում արգելված ամենամեծ խնդիրներից մեկը: Ֆիլմը լուսաբանում է այն դեպքերը, որ հանգեցրին սպանության, հայերի և թուրքերի բարդ հարաբերությունները և շարունակվող դատավարությունը, որ լույս է սփռում Էրգենեքոնի` Թուրքիայի ՙխոր պետության՚ մարդասպան գործունեության վրա:
| Օքքան, Օսման Օսման Օքքան (ծն. 1947, Անկարա)
Կյանքի 17 տարին ապրել է Տատավլայում` Ստամբուլի հունական հատվածում: 38 տարի ապրել և աշխատել է Գերմանիայում: Տնտեսագիտություն և հասարակագիտություն է ուսանել Մյունսթերում (Գերմանիա): 1976-ից տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության հեղինակ է: 1986-ից WDR-ի (Քյոլն, Գերմանիա ) խմբագիր է, հեղինակ և ռեժիսոր: 1988-ին Միկիս Թեոդորակիսի, Յասար Քեմալի և Զյուլֆու Լիվանելիի հետ հիմնել է ՙՀույն-թուրքական խաղաղության նախաձեռնությունը՚, 2002-ին` «Էգեյան մշակութային ֆորումը»: Միկիս Թեոդորակիսի, Մարիա Ֆարանդուրիի, Զյուլֆու Լիվանելիի և Աստերիս Կուտուլասի հետ 2003-ի հուլիսի 4-ին նախաձեռնել է Կիպրոսի «Կանաչ գծի» խաղաղության համերգը:
Ֆիլմացանկ
Գորշ գայլերը Գերմանիայում (1976), Յաննիս Ռիցոսը` Նազիմ Հիքմեթի միջոցով (1978), Տարագիրների մշակույթը Ռուրի շրջանում (1981) Փոխ առած երազանքներ. թուրքերի տեսամոլուցքը (1982), Գորշ գայլերը Պապի մահափորձում. Մ. Ալի Ագջա (1984), Աշխատանքի համար գաղթողները. հետադարձ հայացք (1987), Ծայրահեղականների կողմից հետապնդվողները. Սալման Ռուշդի, Ազիզ Նեսին և Գյունթեր Վալռաֆ (1993), Նրանք վախենում են մեր երգերից. Նազիմ Հիքմեթ (1994), Միտքը` որպես բոցավառիչ. ինտելեկտուալների հետապնդումը Թուրքիայում (1995), Իր եզերքի տարեգիրն ու երգիչը. Յասար Քեմալ (1997), Գրիչն իբրև սուսեր. Ազիզ Նեսին (2001), Վռնդել հանուն հանգստության. երբ հույներն ու թուրքերը առանձնացան (2003), Հրանտ Դինքի սպանության գործը (2009):
Զիթե, Սիմոնա Սիրմոնա Զիթե (ծն. 1955, Անսբերգ,Գերմանիա)
Գերմանական բանասիրություն, ռոմանական լեզուներ ու գրականություն, մանկավարժություն է ուսանել: 1982-ից անկախ հեղինակ է և խմբագիր: Նրա գործունեության ոլորտում են եղել գրականությունը, փոքրամասնությունները, փախստականները, թուրքական մշակույթը: 1993-ին ՙԳերմանիայի ճանապարհին. ապաստան փնտրողները Վայլերշվիսթում՚ ռադիոբեմադրության համար արժանացել է CIVIS-ի մրցանակին:
Ֆիլմացանկ
Գրող և հայր (1992), Կապույտ տենդ (1994), Վռնդել հանուն հանգստության. երբ հույներն ու թուրքերը առանձնացան (2003), Հրանտ Դինքի սպանության գործը (2009):
|