Աղավնիների վարպետը Հայաստան 2008, 7min.
Սց./ռեժ.` Արթուր Սուքիասյան, օպեր.` Մարտին Սուքիասյան, Սասուն Սահակյան, մոնտ.` Մարտին Սուքիասյան:
Դերերում. Հրաչ Մովսիսյան, Գագիկ Լաչիկյան, Արթուր Սուքիասյան:
Աղավնիների միայնակ ու ծեր վարպետն ամեն օր իր աղավնիներին տանում է եկեղեցու բակ` դրանք վաճառելու և, այդպիսով, հանապազօրյա հաց վաստակելու: Ճանապարհին միայն մի նրբանցք կա, որով կարելի է հասնել քաղաքի կենտրոն: Սա նաև այն վայրն է, որտեղ մարդիկ հանդիպում են:
| Սուքիասյան, Արթուր Արթուր Սուքիասյան (ծն. 1985, Գյումրի, Հայաստան)
Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը: 2007-ից աշխատում է որպես կինոլրագրող: 2008-ից սովորում է «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցում:
Ֆիլմացանկ
Ութերորդ օրը (2006), Ծուղակ (2007), Աղավնիների վարպետը (2008), Որտեղ է Քրիստոսը (2009), Երևանի սիրուն տղա (2010)
|