VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Դիմակահանդեսներ

Ալժիր / Ֆրանսիա
2008, 92min.

Պրոդ.` Դհարմասալա, Յասին Լալուի, սց.` Լյես Սալեմ, Նատալի Սուժոն, ռեժ.` Լյես Սալեմ, օպեր.` Պիեռ Կոտերո, կոմպոզ.` Մաթիա Դյուպլեսի, մոնտ.` Ֆլորանս Ռիկար:
Դերերում. Լյես Սալեմ, Ռեմ Տակուշ, Սառա Ռըգիեգ:

Մունիր Մեքբեքն իր ընտանիքի հետ ապրում է ալժիրյան գյուղում: Մեծամիտ մարդ լինելով` նա միայն մի երազանք ունի. ի վերջո բարձր գնահատվել համագյուղացիների կողմից: Նրա աքիլլեսյան գարշապարը քույրն է` Ռեմը, որն ուր պատահի` քնով է ընկնում և որի վերջը, համոզված են գյուղում, պառաված օրիորդ մնալն է: Մի երեկո Մունիրը վերադառնում է քաղաքից և հայտարարում, թե հարուստ երկրպագու է գտել: Եվ սկսվում է արարողության պատրաստությունը... առանց փեսացուի:

Սալեմ, Լյես

Լյես Սալեմ (ծն.` 1973, Ալժիր)
Իրեն դրսևորելով որպես հղկված և բազմակողմանի դերասան` դասական ու ժամանակակից թատրոնի, կինոյի և հեռուստատեսության փորձառությամբ, դիմեց ռեժիսուրային և նկարահանեց իր առաջին կարճամետրաժը` «Լհասա»-ն: Սրան հաջորդեց մրցանակակիր «Ժան-Ֆարես»-ը (2001):

Ֆիլմացանկ
Լհասա (1999), Ժան-Ֆարես (2001), Դիմակահանդես (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 16 22:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council Printinfo The European Cultural Foundation