Բացթողումներով քարտեզ Մեծ Բրիտանիա 2006, 26min.
Պրոդ./ռեժ.` Ալիս Նելսոն, սց.` Ալիս Նելսոն, Բրայան Նելսոն, օպեր.` Յան Դոդս, երաժշտ.` Մորիս Ռավել, հնչ.` Զոուի Իրվինգ, մոնտ.` Ալան Բրաուն:
Ֆիլմը ներկայացնում է 70-ականների սկզբին ռեժիսորի հոր ուղևորությունը Խորհրդային Ռուսաստանում` իր կառուցած ավտոֆուրգոնով, որը նա մկրտել է Սուպերֆուրգոն անունով: Արխիվային ձայնագրությունների, խաղարկային դրվագների, լուսանկարների և անիմացիայի համադրությամբ ստեղծված սյուրռեալիստական և զավեշտալի պատումն ընդգրկում է 12.000 մղոն տարածք, 14 երկիր և 26 առանձնահատուկ օր: Ըստ էության, սա մանր աղետների հավաքածու է, մի պատմություն, ըստ որի` փաստն իսկապես կարող է հորինվածքից արտառոց լինել, և երբեմն երկու կետերի միջի գորշ տարածքը հետազոտման ամենահետաքրքիր վայրն է, մանավանդ եթե մոռացել ես քարտեզ վերցնել:
Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ` լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար (Սլամդանսի ԿՓ, Փարք Սիթի, ԱՄՆ, 2007), միջազգային մրցույթի լավագույն կարճամետրաժ կինոնկար, Հանդիսատեսի մրցանակ և Պատանեկան ժյուրիի գլխավոր մրցանակ (Քորքի ՄԿՓ):
| Նելսոն, ԱլիսԱլիս Նելսոն (ծն. 1969, Դուբլին, Իռլանդիա)
Այժմ բնակվում է Էդինբուրգում (Շոտլանդիա): Գեղարվեստի (նկարչություն) և կինոարվեստի մագիստրոսի կոչում ունի: 2003-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Կոչումը»: «Բացթողումներով քարտեզը» նրա երրորդ կարճամետրաժն է, որը ներկայացվել է աշխարհի ավելի քան 40 կինոփառատոներում և 9 մրցանակ շահել: Channel 4-ը Նելսոնին հանձնարարել է չորս կարճամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել պատմության ամենամեծ գիտական կեղծիքների և խաբեությունների մասին: «Գիտական խաբեությունները» հեռարձակվել է 2007/8 եթերաշրջանում: Channel 4-ի երկրորդ պատվերը չորս կարճամետրաժ ֆիլմերից կազմված «Ինձ կորցնելով» շարքն էր, որը նույնպես հեռարձակվել է նույն եթերաշրջանում: Չորս տարեց մարդկանց թուլամտության մասին պատմող այս շարքի մասերից մեկը` «Ինձ կորցնելով. Աննի»-ն, արժանացել է Շոտլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակին` որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ: Վերջերս Նելսոնը պատվեր է ստացել նկարահանելու «Տասը նոր պատվիրանները» լիամետրաժ վավերագրական ֆիլմի մասերից մեկը` ի նշանավորումն Մարդու իրավունքների հռչակագրի 60-րդ տարելիցի:
Ֆիլմացանկ
Կոչում (2003), Դժվարին դեպք (2005), Բացթողումներով քարտեզ (2006), Գիտական խաբեությունները (2007-2008, մինի հ/ս), Ինձ կորցնելով (2007-2008, մինի հ/ս): |