Հրաշագործի աշունը Հայաստան 2008, 52min.
2008, Հայաստան, 52 րոպե
Սց.` Ռուբեն Գևորգյանց, ռեժ.` Ռուբեն Գևորգյանց, Վահե Գևորգյանց, օպեր.` Սամվել Բաբասյան, մոնտ.` Լևոն Հախվերդյան:
Սցենարիստ, գրող, նկարիչ, քանդակագործ, դրամատուրգ, ճարտարապետ, լրագրող, կոնստրուկտոր, մեկենաս, մանկավարժ, մետաղագործ, գյուտարար, հասարակական գործիչ, գյուղատնտես, այգեպան, քիմիկոս և պարզապես լավ մարդ: Նաև ֆուտբոլիստ է ու սաքսոֆոնահար: Մասշտաբով և բազմակողմանիությամբ նրան կարելի է համեմատել Լեոնարդո դա Վինչիի հետ, բայց հայտնի է, որ Լեոնարդոն սաքսոֆոն նվագել չգիտեր, ֆուտբոլ չէր խաղում և սցենարներ չէր գրում: Տոնինո Գուերրան իտալական Վերածննդի վերջին ներկայացուցիչն է:
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ (“21-րդ դարի նորկինո” փառատոն, 2008), “Ոսկե դափ” մրցանակ (Խանտի-Մանսիյսկի ՄԿՓ, 2008), ՀՀ նախագահի մրցանակ (2009):
| Գևորգյանց, Ռուբեն Ռուբեն Գևորգյանց (ծն. 1945, Երևան, Հայաստան)
1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1971-ին ռեժիսոր է աշխատել Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1982-1989 թթ. եղել է “Հայֆիլմ” կինոստուդիայի Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989-ից փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” կինոստուդիայի տնօրենն է և գեղարվեստական ղեկավարը: 2004-ին ընտրվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, 2009-ին` վերընտրվել այդ պաշտոնում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2002-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, 2004-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ: Նկարահանել է մոտ 65 ֆիլմ: ՄԿՓ-երում ստացել է 21 դիպլոմ և մրցանակ, որոնցից 6-ը` գլխավոր: Երկու գրքի հեղինակ է:
Ֆիլմացանկ
(ընտրանի)
Ներսիսյանցիները (1968), Մի լուսանկարի հետքերով (1970), Ներշնչանք (1972), Ամենալավ մարդը (“Վերադարձի ուղին” նովելը, 1979), Աշխարհումս (1979/1989), Բարի հետք (1980), Հայկական աչքեր (1980), Գիշերվա մեջ առկայծող կրակը (1983), Քանի դեռ ապրում ենք (1986), Կղզիներ (1987), Սպիտակ ոսկոր (1988), Ռեքվիեմ (1989), Քույրիկը Լոս Անջելեսից (1994), Գողը (1995), Փարաջանով. վերջին կոլաժ (1995), Մեր Կոմանդոսը (2000), Քարեր ժողովելու ժամանակը (2002), Հրաշագործի աշունը (2008):
Գևորգյանց, Վահե Վահե Գևորգյանց (ծն. 1970, Երևան, Հայաստան)
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատում է փաստավավերագրական ֆիլմերի “Հայկ” ստուդիայում:
Ֆիլմացանկ
Թնդանոթները ծաղիկների մեջ (1990), Արահետ (1993), Ես եմ եղավոր (1995), Թույն գնեք (1997), Սպիտակ. 10 տարի անց (1999), Դրո (2000), Հավերժ վերադարձ (2000), Սուրբ լեռան հովտում (2001), Ավե Գոհար (2002), Խաղաղության և հանգստի արքայություն (2003), Անապայի հայերը (2005), Մոսկվայի հայերը (2006), Մարդկային կյանքն անգին է (2006), Բարի կամքի դեսպանը (2007), Դեղձ Աշոտ (2007), Հրաշագործի աշունը (2008):
|