Վաղվան ուղղված նամակ Թուրքիա 2007, 47min.
Սց./ ռեժ.` Հաքան Այթեքին, օպեր.` Թուրհան Յավուզ, կոմպոզ.` Գաբրիել Այդին, մոնտ.` Էրդինջ Դինջեր:
Այսօր աշխարհում խոսում են ավելի քան 6.700 լեզուներով: Եթե մասնագետների կանխատեսումներն իրականություն դառնան, ապա հաջորդ դարի ընթացքում մոտ 5.000 լեզուներ կանհետանան իրենց պատմական վայրից: Այս վտանգը սպառնում է նաև սիրիակին` աշխարհում խոսվող երեք ամենահին լեզուներից մեկին: Սիրիակն արմատներ է ձգել Միջագետքի հյուսիսից մինչև Հարավարևելյան Անատոլիա: Ֆիլմն անդրադառնում է սիրիակ լեզվի պատմությանն ու այս մշակույթի գեղագրական ավանդույթին` ներկայացնելով քահանա Գաբրիել Աքթասին` Հարավարևելյան Թուրքիայի գեղագիրներից մեկին: Դրվագներ պատկերելով նաև սիրիակների առօրյա կյանքից` ֆիլմն արտացոլում է մայրենի լեզուն պահպանելու կարևորությունը մշակութային առումով: Զուգահեռներ են անցկացվում սիրիակ լեզվի կենսուղու և ծնունդ-մահ հասկացության` կյանքի ու մշակույթի հիմնական շարժիչ ուժերի միջև:
Մրցանակներ
«Ոսկե ողկույզ» («Ոսկե խաղող» 2-րդ ԿՓ, Կիպրոս, 2008), «Առաջին մրցանակ» մասնագիտական կարգ:
| Այթեքին, Հաքան Հաքան Այթեքին (ծն .1961, Անկարա, Թուրքիա)
Բակալավրի կոչում է ստացել Մամուլի և հեռարձակման տեխնիկական դպրոցում և ավարտել Մարմարայի համալսարանի հասարակական գիտությունների ինստիտուտի լրատվական գիտությունների բաժինը: Բազմաթիվ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է. սկսել է աշխատել դեռ ուսման տարիներից, Սուհա Արինի հետ: Այս ասպարեզում մի շարք ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է: Գրել է նաև գեղարվեստական ֆիլմերի սցենարներ, երկու գրքի («Քարեր և երազանքներ», «Անձկալի քամին»), հոդվածների, պատմվածքների, էսսեների հեղինակ է, որոնք տպագրվել են տարբեր հանդեսներում: Այժմ դասախոսում է Մալթեփե համալսարանի լրատվամիջոցների ֆակուլտետում և նույն համալսարանի ռադիո- և հետռուստատեսային հեռարձակման տեխնիկական դպրոցում բաժին է գլխավորում:
Ֆիլմացանկ
Շարժման ձեռագիրը. երկրաշարժ (1988), Ձյունածածկ լեռների հետևում (1989), Կենդանի ստվերներ (1989), Ոսկե քաղաքը. Ստամբուլ (համառեժ.` Սուհա Արին, 1996), Երկու աշխարհի միջև (6 մաս, համառեժ.` Հասան Օզգեն, 1999-2000), Հայտնագործության եզրին (2 մաս, 2000), Լույսը իր ձայնն է փնտրում (2001), «Ոչ մի դեպքում»,- ասում են նրանք (2002), Ես` Վեդաթ Գյունոլս (համառեժ.` Թուրհան Յավրուզ, 2003), Վաղվան ուղղված նամակ (2007):
|