Երիխով Գերմանիա 2008, 93min.
Պրոդ.` Ֆլորիան Քորներ վան Գուսթորֆ, Յոխեն Քյոլշ, Բեթինա Ռայց, Միխայել Վեբեր, սց./ռեժ.` Քրիստիան Փեցոլդ, օպեր.` Հանս Ֆրոմ, կոմպոզ.` Շտեֆան Վիլ, նկ.` Ք. Դ. Գրուբեր, հնչ.` Մարտին էլերս, մոնտ.` Բեթինա Բյոլեր:
Դերերում. Բենո Ֆյուրման, Նինա Հոս, Հիլմի Զյոցեր, Անդրե Հենիքե, Կլաուդիա Գայսլեր, Մարի Գրուբեր, Կնուտ Բերգեր:
Հեշտ ճանապարհներից հեռու ճակատագրական հանդիպումն ի մի է բերում երեք մարդու: Երիտասարդ և ուժեղ Թոմասը խայտառակ կերպով զորացրվել է: Բարեհամբույր թուրք գործարար Ալին ծանր օրեր է տեսել, բայց հիմա նրա առաջնահերթ մտահոգությունն այն է, որ իր խորտկարանների աշխատողները չխաբեն իրեն: Լորան` մութ անցյալի տեր մի գրավիչ կին, ասես ապաստան է գտել Ալիի հետ իր ամուսնության ստվերում: Թոմասը, Ալին և Լորան աչքը մեկմեկու վրա են պահում և թաքցնում իրենց գաղտնիքները: Նրանք սիրո կարիք ունեն, բայց և` ապահովության: Իրենց համարում են անկախ, իսկ ինչ որ ցանկանում են, կարող են դրան հասնել միայն դավաճանությամբ:
| Փեցոլդ, Քրիստիան Քրիստիան Փեցոլդ (ծն. 1960, Հիլդեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա)
1988-1994 թթ. սովորել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: Միաժամանակ եղել է ռեժիսորներ Հարուն Ֆարոքիի և Հարթմութ Բիտոմսկու ասիստենտը: 1981-ից հաստատվել է Բեռլինում: 1995-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը: 2000-ին “Ներքին անվտանգություն” ֆիլմի համար արժանացել է Գերմանիայի ոսկե կինոմրցանակին: Համարվում է բեռլինյան դպրոցի առաջատար ռեժիսորներից մեկը, գերմանացի երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի շարժում, որը բարձրակարգ անկախ ֆիլմեր է նկարահանում:
Ֆիլմացանկ
Կին օդաչուներ (1995, հ/ֆ), Ազատ Կուբա (1996, հ/ֆ) Գող կինը (1998, հ/ֆ), Ներքին անվտանգություն (2000), Մարդասպանը (2002, հ/ֆ), Վոլֆսբուրգ (2003), Ուրվականներ (2005), Ելլա (2007), Երիխով (2008):
|