VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մերձավոր շրջապատ

Ֆրանսիա
2009, 95min.

Պրոդ.` Ալեն Թերզյան, Քրիստին Գոզլան, սց.` Լորան Տյուել, Սիմոն Մուտերու, Լորան Տյուրնե, ռեժ.` Լորան Տյուել, օպեր.` Լորան Մաշյուել, կոմպոզ.` Ալեն Կրեմսկի, նկ.` Ստեֆան Կրեսան, հնչ.` Օլիվյե Լը Վակոն, Սիրիլ Հոլց, մոնտ.` Մարիոն Մոնեստյե:
Դերերում. Ժան Ռենո, Գասպար Յուլիել, Վահինա Ջոկանտե, Սամի Բուաժիլա:

Մալաքյանների կլանը` հայ գանգստերների մի ընտանիք, վերահսկում է հարավային Ֆրանսիայի ընդհատակյա աշխարհը: Պարագլուխը` փայլուն ու անողոք կնքահայր Միլո Մալաքյանը, երկաթե բռունցքով է կառավարում իր աշխարհը: Նրա որդին ու ժառանգորդը` Անտոնը, կլանի այլախոհն է և երազում է ազատության մասին, որպեսզի ապրի սիրած աղջկա` Էլոդիի հետ, իր ուզածով : Բայց հանցախմբի մերձավոր շրջապատը դրոշմված է արյամբ: Փրկվելու համար ոչ միայն Անտոնը պիտի հույսը դնի իր ճակատագրի վրա, այլև մի մարդու, որը երդվել է տապալել նրա հորը, խոսքը տեսուչ Սոնյեի մասին է: Մահացու պայքար է ծավալվում այն հանդուգն ու դիտարժան կողոպուտի շուրջը, որ Մալաքյանների կլանը նախապատրաստում է որպես իր վերջին գործը:

Տյուել, Լորան

Լորան Տյուել (ծն. 1966)
Ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ: Անդրանիկ կարճամետրաժը` ՙՍելեստը՚, նկարահանել է 1989-ին, 23 տարեկանում: ՙԺան-Ֆիլիպ՚ ֆիլմի համար 2007-ին ներկայացվել է ՙՍեզար՚ մրցանակի:

Ֆիլմացանկ
Սելեստ (1989), Հաստլիկ Ֆիլի հաջողության օրը (1992), Հիլբիլի Չեյնսոյի սպանդը (1995), Ակապուլկոյի ժայռը (1996), Մանկական խաղ (2001), Ժան-Ֆիլիպ (2006), Մերձավոր շրջապատ (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 19 17:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation