Տնային աստվածներ Մեծ Բրիտանիա 2008, 7min.
Պրոդ./սց./ռեժ./հնչ./մոնտ.` Վոն Փիլիկյան, օպեր.` Թիմ Սայդել:
Դերերում. Սուզան Մոմոկո Հինգլի, Թոմաս Հոգարն, Քրիստիանա Ջոզեֆ, Դենիս Խորոշկո, Ռոբերտո Գույումջյան, Հումզա Վոհրա:
Վեց մարդ վեց սենյակում են, ինչ-որ տեղ` Լոնդոնում: Մենակ են տանը, բայց տանջվում են ուրիշ ձայներից:
| Փիլիկյան, Վոն (Վահան) Վոն (Վահան) Փիլիկյան (ծն. 1974, Լոնդոն)
Գրող, նկարիչ և կինոռեժիսոր: Անգլիական թատրոնի ռեժիսոր, գրող, մշակութաբան Հովհաննես Փիլիկյանի և ամերիկուհի մոր զավակ: Ուսանել է Օքսֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի համալսարաններում` մասնագիտանալով հին հունարենի, լատիներենի և սանսկրիտի մեջ: 2001-ին ստեղծված Unruowe արվեստիկենտրոնի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: 2002-ին Լոնդոնում լույս է տեսել նրա “Խավարման պահին” բանաստեղծական ժողովածուն: Ֆիլմերը ցուցադրվել են տարբեր եվրոպական կինոփառատոներում: “Ծաղրածուները” Անգլիայի Filmstock փառատոնում մրցանակ է շահել լավագույն հնչյունի համար:
Ֆիլմացանկ
Նրանք խավար տեսան ցերեկով (1997), Մեքենա արևը կուլ տալու համար (2003), Արգենդվո (2003), Աքտեոն (2003), Ծաղրածուներ (2003), Մուրճ և բոց (2005), Տնային աստվածներ (2008):
|