Գերմանիա 09Գերմանիա 2009, 151min.
Այն ճանապարհը, որ միասին չենք անցնում
Սց./ռեժ.` Դոմինիկ Գրաֆ, օպեր./ռեժ.` Մարտին Գրեսման, հնչ.` Անդրեաս Մուքե, մոնտ.` Կատյա Դրինգենբերգ:
Ճարտարապետական վայրերով կատարված ուղևորությունն արձանագրում է այն, ինչ անհետացման եզրին է. հետպատերազմյան Գերմանիայի ոգին դեռ պահպանող կառույցները քանդման ենթակա են, քանի որ գերմանացիներն ուզում են դրանք փոխարինել հիշողությամբ չծանրաբեռնված կառույցներով:
Անավարտը
Սց./ռեժ.` Նիկոլետ Քրեբից, օպեր.` Պատրիկ Օրթ, հնչ.` Պետեր Շմիդտ, մոնտ.` Բեթինա Բյոլեր:
Դերերում. Հելենե Հեգեման, Սանդրա Հյուլեր, Յասմին Թաբաթաբայ:
Զրույց Սուզան Զոնթագի, Ուլրիքե Մայնհոֆի և Հելենե Հեգեմանի միջև:
Առաջին օրը
Սց./ռեժ.` Անգելա Շանելեց, օպեր.` Ռայնհոլդ Վորշնայդեր, հնչ.` Անդրեաս Մյուքե, մոնտ.` Մաթիլդ Բոնֆուա:
Դերակատար` Նինա Մոնկա:
Կարճամետրաժ ֆիլմ` արշալույսին:
Ժողովրդավարական քննարկում նշանակված ժամերին
Սց./ռեժ.` Իզաբել Շտևեր, օպեր.` Ռալի Ռալչև, հնչ.` Սիլվիո Նաուման, մոնտ.` Օլիվեր Նոյման:
Դերակատար` Յոհաննա Նագել:
Մյունխենի Հազենբերգլ բազմազգ թաղամասի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում երիտասարդ ուսուցչուհին փորձում է բռնությանը չհենված շփում սերմանել` նոր կրթական մեթոդի օգնությամբ. ամենշաբաթյա դասարանային հավաքներում երեխաները սովորում են խնդիրների լուծման ժողովրդավարական եղանակի հիմնական դրույթները:
Կանխակալություն
Սց./ռեժ.` Զիլքե Էնդերս, օպեր.` Ինիգո Վեսթմայեր, հնչ.` Պետեր Շմիդտ, մոնտ.` Դիթմար Քրաուս:
Դերերում. Դենիս Գրավե, Կարլ Մարկովիչ, Անեքե Քիմ Զարնաու, Վինի Բյովե, Բերնդ Բիրքան:
Կադրեր երեք մարդու կյանքից, որոնց ուղիները խաչվում են անվճար մանկական ճաշարանում:
Հիվանդանոց
Սց.` Վոլֆգանգ Բեքեր, Յան-Օլե Գերշթեր, ռեժ.` Վոլֆգանգ Բեքեր, օպեր.` Յուրգեն Յուրգես, հնչ.` Կայ Լուդե, մոնտ.` Պետեր Ադամ:
Դերերում. Պետեր Յորդան, Անդրեաս Հոֆեր, Անդրեյա Շնայդեր, Առնդտ Քլավիթեր, Էդելթրաութ Շուբերտ, Զուզանե Վուեսթ, Ալեքսանդր Քուոն:
Սոսկալի վթար գերմանական ավտոմայրուղում: Շտապ օգնության սենյակում ենք: Կլինիկան բավականաչափ տեղ ունի բոլորի համար: Սոցիալական համակարգի խախտումներ, օպտիմալից ցածր մարդկային կապիտալ, թերություններ բարոյական համակերպելիության կենտրոնում կամ հասարակական առումով ընդունելի վաղաժամ մահ: Բայց կարող է ավելի վատ բան լինել: Բժիշկ Քաթելբախը` մասնագետը, ոչ մի տեղ չկա:
Մուրատ Քուրնազը լինելով
Սց./ռեժ.` Ֆաթիհ Աքին, օպեր.` Ռայներ Քլաուսման, հնչ.` Քայ Լյուդե, մոնտ.` Էնդրյու Բըրդ:
Դերերում. Դենիս Մոսկիտտո, Կայ Շտրիթմաթեր:
Ժամանակակից վավերանյութ է: 2008-ի հոկտեմբերի 21-ին, Գուանտանամոյի կալանավայրից ազատվելուց հետո, Մուրատ Քուրնազի հազվագյուտ հարցազրույցներից մեկը հայտնվեց SՖddeutsche Zeitung-ի էլեկտրոնային տարբերակում:
Յեշուա
Սց./ռեժ.` Դանի Լևի, օպեր.` Կարլ-Ֆ. Քոշնիք, Կայ Ռոստաշի, հնչ.` Ռաուլ Գրաս, մոնտ.` Աննա Յունեման:
Դերերում. Դանի Լևի, Յոշուա Լևի,Հանս Հոլման:
Պրոմորգանաս հրաշք բուժամիջոցը, որ պիտի բացեր տխրահռչակ գուշակ Ղևիի աչքերը, արդարացնում է իրեն: Հանկարծ մի մեծ ուրախություն է սփռվում աշխարհով մեկ, և բոլոր մարդիկ լցվում են բարությամբ ու մեկմեկու օգնելու պատրաստակամությամբ: Բայց երկրորդսրվակից հետո ամեն ինչ բոլորովին այլ է դառնում:
Նախազգուշական միջոց
Սց./ռեժ.` Հանս Վայնգարթներ, օպեր.` Բեռնադետ Պաասեն, հնչ.` Մաթիաս Ռիխթեր, մոնտ.` Դիրք Օթելշովեն:
Դերերում. Քրիստոֆ Յակոբի, Կլաուդիա Գայսլեր, Յուստուս Կարիեր, Ուվե Բոմ, Հելենե Գրաս:
1994-ին ներքին գործերի նախարարը 100.000 գերմանական մարկ պարունակող ճամպրուկ է ստանում զենքի վաճառքի միջնորդից: “Հավանական հանցավորների” ցուցակներ են կազմվում, որոնք ակնհայտորեն անտեսում են անմեղության կանխավարկածը: Այսուհետ բոլորը մեղավոր են, քանի դեռ չեն ապացուցել հակառակը:
Ռամսես
Սց./ռեժ.` Ռոմուալդ Քարմաքար, օպեր.` Ֆրանկ Գրիբե, հնչ.` Պաուլ Օբերլե Բեռն ֆոն Բասևից, մոնտ.` Յոհանես Վոյթեն:
Դերակատար` Մահմուդ Ռահինզադիանի:
Ի մոտո հայացք է իրանցի բարատիրոջ աշխարհին. արդեն երկար տարիներ է, ինչ նա փոքրիկ բար ունի Բեռլինում, Քուդամի մոտ: Անցյալի խորհրդավոր վայրի պատկերն է:
Սեանս
Սց./ռեժ.` Քրիստոֆ Հոխհեուսլեր, օպեր.` Բերնհարդտ Քելեր, հնչ.` Բենեդիկտ Շիֆեր, մոնտ.` Անյա Քոնրադ:
Գերմանական հեքիաթ, որ այս կամ այն կերպ տեղի է ունենում ապագայում, լուսնի հեռավոր կողմում:
Տառատեսակ
Սց./ռեժ.` Հանս Շթայնբիխլեր, օպեր.` Բելա Հալբեն, հնչ.` Ալեքս ֆոն Ցյունդտ, մոնտ.` Նիկո Բրինքման:
Դերերում. Յոզեֆ Բիրբիխլեր, Ադրիանա Ալթարաս, Թիմ Սեյֆի:
Օբերզալցբերգցի արդյունաբերող Ռիշ Բայնթլը ցավով և հանկարծակի հայտնաբերում է, որ Frankfurter Allgemeine լրագիրը` իր ամենամեծ աջակիցն ու սփոփանքը, փոխել է իր մակետը: Քանի որ խոսքերը չեն օգնում, Բինթլը որոշում է գործողության դիմել:
Ֆայերլիխի ուղևորությունները
Սց./ռեժ.` Թոմ Թիքվեր, օպեր.` Ֆրանկ Գրիբե, հնչ.` Առնո Վիլմս, մոնտ.` Մաթիլ Բոնֆուա:
Դերերում. Բենո Ֆյուրման, Էվա Հաբերման:
Նորաձևության տան տնօրենը` վաճառքի գծով, տարեկան քանիցս թռիչքներ է կատարում իր համաշխարհային ընկերության տիեզերքում: Ուղևորության սթրեսը նա փոքր-ինչ տանելի է դարձնում` իր տպավորությունները համակարգելով: Ինչ-որ անհասկանալի բան է տանջում նրան:
| 13 ռեժիսորներՄի խումբ ամենից ճանաչված գերմանացի ռեժիսորներ ի մի են եկել “Գերմանիա 09” ֆիլմը ստեղծելու, որը նրանց երկրի ներկայիս սոցիալական ու քաղաքական իրավիճակի խիստ անձնական համայնապատկերն է: Կինոնկարն ասպարեզ եկավ գլոբալացված 21-րդ դարի ճանապարհին “Օրակարգ 2010”-ի բերած սոցիալական հեղաշրջման պահին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից 60 տարի, 1968-ի ուսանողական խռովություններից` 40, 1977-ի “գերմանական աշնանից”` 30 տարի և 1989-ին Բեռլինի պատի անկումից 20 տարի անց: Ռեժիսորներն են Ֆաթիհ Աքինը, Վոլֆգանգ Բեքերը, Զիլքե Էնդերսը, Դոմինիկ Գրաֆը, Քրիստոֆ Հոխհեուսլերը, Ռոմուալդ Քարմաքարը, Նիկոլետ Քրեբիցը, Դանի Լևին, Անգելա Շանելեցը, Հանս Շտայնբիխլերը, Իզաբել Շտևերը, Թոմ Թիքվերը, Հանս Վայնգարթները: Նրանցից յուրաքանչյուրը, որ ազատորեն ընտրել է ձևաչափն ու բովանդակությունը, ներկայացնում է Գերմանիայի իր այժմյան ընկալման անձնական մեկնաբանությունն ու կինոնկարագիրը: Նովելները` վերացական լինեն, թե կոնկրետ, կարճամետրաժ ֆիլմից հասնում են վավերագրություն, էսսեից` փորձարարություն: |