VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Թաղված անտառը

Ճապոնիա
2005, 93min.

Պրոդ.` Կոհեյ Իգուրի, Չիակի Յամամոտո, Իսակու Սատո, Ուձիո Սանաօկա, սց.` Կոհեյ Օգուրի, Ցուկասա Սասակի, ռեժ.` Կոհեյ Օգուրի, օպեր.` Նորիո Տերանումա, կոմպոզ.` Արվո Պյարտ, նկ.` Կոիչի Տակեուչի, Յոսինագա Յոկոո, հնչ.` Մասատո Յանո, մոնտ.` Նոբուո Օգավա:
Դերերում. Քարեն, Հիրոմիցու Տոսակա, Տադանոբու Ասանո, Ակիրա Սակատա, Տակա Օկուբո, Սումիկո Սակամոտո, Յուկո Տանակա, Միցուրո Հիրատա, ԻտոկուԿիսիբե:

Մաչին աշակերտուհի է, ապրում է լեռնային գյուղում: Նա և ընկերուհինսկսում են մի պատմություն հորինել` դա վերածելով անրջական հեքիաթի, որն ասես մարմնավորում է ապագայի հետ կապած նրանց հույսերը: Փոքրիկ գյուղում մեծահասակների կյանքն ընթանում է այլ կերպ, քանի որ նրանք ավելի սերտ են կապված բնության ռիթմերին, անցյալին և ավանդույթներին: Մի օր, որոտ-ամպրոպով ուղեկցվող կատաղի փոթորիկը սողանք է առաջացնում, որը երևան է բերում քարացած անտառ: Դեպքն անակնկալ երջանկությամբ է լցնում բնակիչներիսրտերը և նշանավորում փոքր, բայց կարևոր շրջադարձ նրանց կյանքում: “Մարդու զգայարանների համար պատկերները գրավիչ են. խոսքի համեմատ, տրամաբանությունն ավելի քիչ է շեշտվում: Երեխաների մեծ մասը առաջին արտահայտությունը սովորում է պատկերազարդ գրքերից: Ես ավելի հեռուն կգնայի և կասեի, որ մենք, նախքան բառեր գործածելը, մեր աշխարհն իմաստավորում ենք պատկերներիմիջոցով: Եթե պատկերներն այդքան կարևոր են մեզ համար, ապա պետք է զգուշություն ցուցաբերենք դրանք արհեստականորեն էկրանին փոխանցելիս: “Թաղված անտառում” այն պատկերները, որ տեսնում ենք, և այն պատկերները, որ ցանկանում ենք տեսնել, բաղադրվում են, դրա համար էլ ֆիլմումորոշ աստիճանի վերացարկումն անխուսափելի էր” (Կ. Օգուրի):

Օգուրի, Կոհեյ

Կոհեյ Օգուրի (ծն. 1945, Մաեբասի, Ճապոնիա)
Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը: Նրա ռեժիսորական առաջնեկը` “Տղմոտ գետը”, աշխարհ գալով 1981-ին, “Կինեմա ձյումպո” հանդեսի հրապարակած լավագույն ֆիլմերի տասնյակում գրավեց առաջին տեղը, ինչպես նաև արժանացավ “Երկնագույն ժապավեն” ազգային մրցանակին և “Մայնիչի” թերթի մրցույթում ճանաչվեց լավագույն ռեժիսորական աշխատանք: Ֆիլմը շահեց նաև Մոսկվայի ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը և ներկայացվեց “Օսկարի” ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: 1984-ին Լի Հուե-Սոնի սցենարով ասպարեզ եկավ “Նվիրվում է Կայակոյին” ժապավենը, որն առաջին անգամ ճապոնացի ռեժիսորին Ժորժ Սադուլի անվան մրցանակ բերեց: 1990-ին “Մահվան խայթը” Կաննի ՄԿՓ-ում նվաճեց ոչ միայն Ժյուրիի մեծ մրցանակը, այլև FIPRESCI-ի պարգևը: Երեք ֆիլմերում էլ գործողությունը ծավալվում է 1950-ականներին` շոշափելով “հետպատերազմյան կյանք” և “ճապոնականն ու ես” թեմաները: 1996-ին “Քնած մարդը” դարձավ առաջին ժապավենը, որի և սցենարը, և ռեժիսուրան պատկանում են Օգուրիին: Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ նկարահանվել էր Օգուրիի հայրենի Գունմա պրեֆեկտուրայում: Ինը տարի անց` 2005-ին, երևան եկավ Օգուրիի վերջին աշխատանքը` “Թաղված անտառը”:

Ֆիլմացանկ

Տղմոտ գետը (1981), Նվիրվում է Կայակոյին (1984), Մահվան խայթը (1990), Քնած մարդը (1996), Թաղված անտառը (2005):

Ցուցադրումներ

Հուլիսի 17 14:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 18 20:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation