Ճակատագրական զգեստ. Բազմակնություն Թուրքիա 2009, 45min.
Պրոդ./սց./ռեժ.` Մյուժդե Արսլան, օպեր.` Սենեմ Թուզեն, Մետին Ավդաչ, մոնտ.` Մասում Էլմաս:
Ռեժիսորը հետազոտում է «երկրորդ կնոջ» երևույթը Մարդին գավառում և դրա ազդեցությունը կանանց վրա: Նրա ոգեշնչման աղբյուրը հորաքույրն է, որը 16 տարեկանում դարձել է իր զարմիկի երկրորդ կինը և տնային բռնության հետևանքով անդամալույծ է: Էմինե հորաքրոջ պատմածը, ըստ էության, կրկնում են և այլ երկրորդ կանայք: Երկրորդ կին լինելն ինքնին տնային բռնություն է, ուստի կանայք այս իրավիճակը բնութագրում են որպես «մահվան զգեստ հագնել»: Էմինեն այլևս ի վիճակի չի լինի խոսել, բայց ինչ է սպասվում մյուս երկրորդ կանանց:
| Արսլան, Մյուժդե Մյուժդե Արսլան (ծն. 1981, Մարդին, Թուրքիա)
Դիջլեի համալսարանի կենսաբանության ֆակուլտետից բակալավրի կոչում է ստացել, Մարմարայի համալսարանի կինոյի բաժնի լրատվամիջոցների ֆակուլտետից` մագիստրոսի կոչում: Որպես լրագրող աշխատել է «Դիջլ» լրատվական գործակալությունում, «Եդինչի Գյունդեմ» և «Գյունդեմ» թերթերում: Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Վերջին խաղը», բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ է շահել: Դրանից հետո նկարահանել է «Նորա» և «Սերմը» կարճամետրաժները: Հեղինակել է «Ռեժիսոր Աթիֆ Յըլմազ» գիրքը, որը հենքը թուրք լեգենդար կինոռեժիսոր, արդեն հանգուցյալ Աթիֆ Յըլմազի հետ ունեցած հարցազրույցներն են:
Ֆիլմացանկ
Վերջին խաղը (2006), Երկրորդ հասցեն (2007, հ/ֆ), Նորա (2007), Սերմը (2009), Ճակատագրական զգեստ. բազմակնություն (2008):
|