VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ջուրն ընկնելով

Ֆրանսիա
2009, 18min.

Պրոդ.` Առնո Դոմեր, սց.` Տիգրան Ավետիքյան, Սեբաստիան Օռ, Պատրիկ Լամբեր, ռեժ.` Տիգրան Ավետիքյան, օպեր.` Սիմոն Բոֆիլ, կոմպոզ.` Վազգեն Սոլակյան, նկ.` Էժենի Մանժուայա, հնչ.` Ֆիլիպ Դեշան, մոնտ.` Բեռնար Սազիա:
Դերերում. Սամյուել Մերսե, Նատալի Ռիշար, Ժոան Լիբերո, Վալտեր Շնորքել, Սաբին Լը Ու, Ալին Պըտի:

16-ամյա Ռոմենը, գյուղական վայրում բացօթյա հրավերքի ժամանակ թափառելիս, փորձում է Վենսանի ուշադրությունը գրավելու համար ձևացնել, թե խեղդվում է:

Ավետիքյան, Տիգրան

Տիգրան Ավետիքյան (ծն. 1985)
Դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի որդին է: 2003-ին եղել է Լորան Աշարի “Վախը, փոքրիկ որսորդը” ֆիլմի ռեժիսորի ասիստենտը (Ժյուրիի մեծ մրցանակ Պանտեն Կոտեի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, 2004, Ժյուրիի մեծ մրցանակ Փարիզի Tout Court կինոփառատոնում, 2004): 2005-2006 թթ. որպես ռեժիսորի ասիստենտ մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը. “Մոլորվածը” (ռեժ.` Բազիլ Ռըմորի), “Ծովաստղը” (ռեժ.` Կարոլին Դըռյուա, ցուցադրվել է Կաննի փառատոնի “Ռեժիսորների երկշաբաթյակ” ծրագրում, 2006), “Արևն ու մահը միասին են ճամփորդում” (ռեժ.` Ֆրանկ Բովե, ցուցադրվել է Կաննի “Ռեժիսորների երկշաբաթյակ” ծրագրում, Պանտենի CՒtռ Court կինոփառատոնում, 2006), “Կղզում” (ռեժ.` Թեդի Լյուսի Մոդեստ, 2007): 2007-ին եղել է Ռոբեր Կետիկյանի (Գեդիգյան) ասիստենտը “Լեդի Ջեյն” ֆիլմի նկարահանման հրապարակում:

Ֆիլմացանկ
Հակառակ ուղղությամբ (2005), Ջուրն ընկնելով (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 10:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
Հուլիսի 17 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation