Եվրոպոլիս. դելտայի քաղաքը Բուլղարիա / Ավստրիա 2009, 80min.
Պրոդ.` Պենկո Ռուսև, սց.` Վլադի Կիրով, ռեժ.` Կոստադին Բոնև, օպեր.` Կոնստանտին Զանկով, Դիմիտեր Միտով, կոմպոզ.` Նիկոլայ Իվանով, հնչ.` Էրիկ Սպիցեր, մոնտ.` Տոմա Վաշարով:
1933-ին մասնագիտությամբ ճարտարագետ, Սուլինա նավահանգստի պարետ Էուջենիու Բոտեզը մի վեպ գրեց` «Եվրոպոլիս» վերտառությամբև ստորագրեց Ժան Բարտ կեղծանունով: Մեկ տարի անց նա մահացավ: Այդ տարօրինակ վեպում Ժան Բարտը մարգարեանում է, թե մի օր ոչինչ չի մնա մի ժամանակ կյանքով լի քաղաքից: Եվրոպոլիսի մահվամբ Եվրոպան էլ դանդաղ կմեռնի ցավերի մեջ: Այս մարգարեությունն սկսում է իրականանալ…
| Բոնև, Կոստադին Կոստադին Բոնև
1980-ին ավարտել է Կրաստյո Սարաֆովի անվ. թատրոնի և կինոյի ազգային ակադեմիան: 1984-ին նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմը: Բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է:
Ֆիլմացանկ
1934 (1999), Տաքացնելով երեկվա նախաճաշը (2002), Մարդը, որ նկարիչ դարձավ (2004), Զինվորական թղթակից (2008), Եվրոպոլիս. դելտայի քաղաքը (2009):
|