6 կարճամետրաժ ԴուբայիցՄիացյալ Արաբական Էմիրություններ 2008, 100min.
Արաբանա
2006, 6 րոպե
Պրոդ.` Էրիխ Օհ, Նալիա ալ-Խաջա, Նիկոլաս Դոլդինգեր, սց./ ռեժ.` Նալիա ալ-Խաջա, օպեր.` Էրիխ Օհ, կոմպոզ.` Մոհամեդ Յանիզ, հնչ.` Հուսսամ Զեյնեդդին, մոնտ.` Ռաուլ Սկոպերզ:
Դերերում. Ֆերիյալ Էնթեզարի, Շեյխա ալ-Քաթիբի, Ֆաթմա, Ահմադ Համիդ, Ֆազլուր Ռեհման:
8-ամյա Արաբանան ձանձրացրել է ծնողներին ու լիովին անտեսված է նրանց կողմից: Նա հեռանում է մոր և սպասուհու աչքի առաջ, բայց ոչ ոք ուշք չի դարձնում, որ գնում է բնության գիրկը` իր կյանքին ինչ-որ հուզմունք հաղորդելու համար: Բաց վերջաբանով այս պատմությունը հիշեցնում է. երեխաներին պետք է սիրել և աչքը նրանց վրա պահել:
Արևի տակ
2005, 23 րոպե
Պրոդ.` Խալիդ ալ-Աուար, Ալի Ֆ. Մոստաֆա, սց./ ռեժ.` Ալի Ֆ. Մոստաֆա, օպեր.` Միշել Դիերիք, կոմպոզ.` Կունալ Սունդերջի, հնչ.` Ռոն Բագնուլո, մոնտ.` Ահմեդ Աբդուլկադեր
Դերերում. Մոհամեդ Մուստաֆա, Ամինա Նոլան, Աբդուլլահ ալ-Սայեղ, Սայֆ ալ-Դին, Մարուան ալ-Սաբրի, Մոհամեդ ալ-Հաջ, Մոհամեդ, Սամի Զեյդան:
13-ամյա մուսուլմանի ծոմապահության առաջին օրն է Ռամադան սրբազան ամսին: Մենք ականատես ենք դառնում նրա ընկալումներին, սխալ դատողություններին ու դժվարություններին և հայացք նետում, թե ինչպես է վերաբերվում իր ընտանեկան դաստիարակությանը և իսլամական միջավայրին այսօրվա աշխարհում:
Բինթ Մարիամ
2008, 27 րոպե
Պրոդ.` Ահմեդ Հասան Ահմեդ, սց.` Մոհամեդ Հասան Ահմեդ, ռեժ.` Սայիդ ալ-Մուռռի, օպեր.` Հասան ալ-Քասիրի, կոմպոզ.` Տահա ալ-Աջմի, նկ.` Ահմեդ Հասան Ահմեդ, հնչ.` Մուստաֆա Քազիմ, մոնտ.` Տահա ալ-Աջմի
Դերերում. Մոհամեդ Իսմայիլ, Ռահսա ալ-Օբայդլի, Նևեն Մասի:
Պատմությունը զարգանում է անձրևի յուրաքանչյուր կաթիլի հետ, և պատմողը Բինթ Մարիամն է` «Մարիամի աղջիկը»: Նա մեկնում է իր 60-ամյա ամուսնու մահից հետո, մոտենում այն դեմքերին, որ դրոշմված են թախծով և լռությամբ:
Դուռ
2008, 19 րոպե
Պրոդ./նկ.` Ահմեդ Հասան Ահմեդ, սց.` Ահմեդ Սալմին, ռեժ./օպեր./մոնտ.` Ուալիդ ալ-Շեհհի, կոմպոզ.` Իբրահիմ ալ-Ամիրի:
Ուղևորություն դեպի մարդու էության անտեսանելի խորքերը` բացակա դռան որոնման միջոցով: Դա կյանքի դուռն է:
Ես տղամարդ եմ
2006, 19 րոպե
Պրոդ.` Շամմա Աբու Նաուաս, ռեժ.` Շամմա Աբու Նաուաս, Սահար ալ-Խատիբ:
Այս վավերագրական ֆիլմը էմիրաթցի այն երիտասարդ տղամարդկանց ընդունելու հասարակական պայքարի մասին է, որոնք տարբեր առումներով իրենց աղջկա պես են պահում, ասենք, հետևում են իրենց արտաքին տեսքին, եղունգները երկարացնում և մաշկը խնամում: «Ի±նչ է պատահում, երբ տղամարդը փորձում է ապացուցել իր տղամարդկությունը»:
Մրցանակներ
Հատուկ հիշատակում (Էմիրաթների կինոմրցույթ, 2007):
Քարացած դեմք
2007, 6 րոպե
Պրոդ./սց./ ռեժ.` Մանալ Ալի Բին Ամրո, օպեր.` Աբդուլլահ Հասան Ահմեդ, մոնտ.` Հասան Քիյանի:
Ներքին կասկածներ, որ համակցվում են մի աղջկա հին հուշերի հետ, որը դեռ ուշքի չի եկել խուճապային պահերից: «Ինչո՞ւ չենք կարող տեսնել կնոջ այս գեղեցիկ դեմքը»: | 6 ռեժիսորներ Նայլա ալ-Խաջա
Թորոնթոյի Ռայերսոն համալսարանում կինոարվեստ է ուսանել: Դուբայում գործող Dessart Production-ի հիմնադիրն ու կառավարիչ տնօրենն է: 2005-ին արժանացել է Էմիրաթների` «Տարվա կին» կոչմանը և նոյեմբերին` Լլոյդի բանկի «Ոգեշնչող ղեկավարություն» մրցանակին:
Ֆիլմացանկ
Արաբանա (2006):
Ալի Ֆ. Մոստաֆա
Բրիտանացի մոր և էմիրաթցի հոր զավակ է, հասակ է առել Դուբայում: Կինոն միշտ եղել է նրա կյանքի կարևոր մասը, և դեռ մանկուց սեփական կարճամետրաժ ֆիլմերն է արել: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո արդեն գոյություն ունեցող ընկերությունում հիմնել է բաժանմունք, որը կենտրոնացել է նկարահանման հրապարակի և ինտերյերների դիզայնի վրա: Ապա 2003-ին հասել է նպատակին` ընդունվելով Լոնդոնի կինոդպրոց: Ավելի քան 4 տարի աշխատել է կարճամետրաժ ֆիլմերի և հեռուստագովազդների վրա: Մինչև օրսիր ավարտական աշխատանքը ներկայացրել է աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոներում և մտադիր է մոտ ապագայում ձեռնարկել իր առաջին գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմացանկ
Արևի տակ (2005):
Սայիդ Սալմին ալ-Մուռռի
2004-ին հիմնել է Cine Vision խումբը և արժանացել այնպիսի մրցանակների, ինչպիսիք են լավագույն երիտասարդ կինոռեժիսորի տիտղոսը, որ 2007-ին շնորհվել է Digital Studio հանդեսի կողմից, և Ժյուրիի հատուկ մրցանակը` «Հուբուբ» ֆիլմի համար, Էմիրությունների կինոմրցույթում (2006): «Էրջ ալ-Թեյն» ժապավենը2006-ին մրցանակ է բերել լավագույն սցենարի համար, մասնակցել նաև Բեյթ Սուրի փառատոնին (Տարիֆ, Ֆրանսիա, 2006), Իսմայիլիայի ԿՓ-ին (2006), Մուսկատի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերիԿՓ-ին (2007): 2007-ի Էմիրությունների կինոմրցույթում «Ալ-Ղոբնա»-ն ևս արժանացել է մրցանակների: Սայիդ Սալմի ալ-Սուռռին մասնակցել է նաև 2005-ի և 2008-ի Դուբայի ՄԿՓ-ին:
Ֆիլմացանկ
Ավազը մնում է (2004), Հուբուբ (2005), Ճամփորդ (2005), Պատեր (2005), Էրջ ալ-Թեյն (2006), Ալ-Ղոբնա (2007), Արյունոտ հարսանիք (2007), Բինթ Մարիամ (2008):
Ուալիդ ալ-Շեհհի
Էմիրաթցի ռեժիսոր: Ռաս ալ-Խայմայի ԱՄԷ-ի գրողների և գրականագետների ստեղծագործական խմբի և խորհրդածող Արտիստական խմբի անդամ է:
Ֆիլմացանկ
Աուշբայի ջրհորը (2004),Հանգուցյալների նշանները (2005), Դուռ (2008):
Շամմա Աբու Նաուաս
Կապի տեխնոլոգիաներ է ուսանում Դուբայի իգական քոլեջում:
Սահար ալ-Խատիբ
Նա ևս կապի տեխնոլոգիաներ է ուսանում Դուբայի իգական քոլեջում:
Ֆիլմացանկ
Ես տղամարդ եմ (2006):
Մանալ Ալի Բին Արմո
Գրող և կինոռեժիսոր:
Ֆիլմացանկ
Ալ-Մուսթաար (2009), Ուիդադ (2009):
|