VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Անապատի հարսնացուները

Իսրայել
2009, 90min.

Պրոդ./սց./ռեժ.` Ադա Ուշպից, օպեր.` Դանոր Գլազեր, հնչ.` Ալեքս Կլոդ, մոնտ.` Ռոն Գոլդման:

Բազմակնության համակարգում պայքարող երեք բեդուին կանանց` իսրայելական Նեգև անապատի բնակչուհիների պատմությունն է, որ ներկայացվում է հարսանյաց լուսանկարիչ Միրամ Ալ-Քուդերի աչքերով: Նա ինքն էլ ապրում է մշտական վախը սրտում, թե ամուսինն «իր վրա» կամուսնանա (այս արտահայտությունն օգտագործվում է, երբ տղամարդը հավելյալ կին է ընտրում): Մյուս երկու կանանց ստիպել են ամուսնանալ արդեն կնատեր տղամարդկանց հետ և դառնալ «երկրորդ կին»` հարկադրելով գործել մի կառույցի մեջ, որը նրանք արհամարհում են, կամ էլ` վախով վերաբերվում դրան: Ֆիլմում պատկերված ընտանեկան ողբերգությունները շեշտում են սոցիալական կառույցների ուժն ու դիմացկունությունը, դրանց անարդարությունները, որ, սովորաբար, հենվում են զոհերի պարտադրված համակերպման վրա: Ֆիլմը խորանում է փակ հասարակության ու նաև այն հուզական տարածքի մեջ, որը հազվադեպ է բացահայտվում:

Մրցանակներ
Գլխավոր մրցանակ (DocAviv ՄԿՓ), Գլխավոր մրցանակ (Կանանց իսրայելական ՄԿՓ), լավագույն օպերատորական աշխատանք (Իսրայելական կինոակադեմիայի մրցանակներ վավերագրության համար):

Ուշպից, Ադա

Ադա Ուշպից
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր: 32 տարի «Հա’Արեց» թերթի լրագրողն է եղել: Բակալավրի կոչում ունի փիլիսոփայությունից և գրականությունից, մագիստրոսի կոչում` կինոարվեստից, ինչպես նաև պատմական գիտությունների թեկնածու է:

Ֆիլմացանկ
Ձերբակալվածը (2001), Արյունոտ դաշինք (2004), Անապատի հարսնացուները (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 18:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 16 10:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council USA Embassy The European Cultural Foundation